Ապրիլին մարտի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 0.3% գնանկում. ԱՎԾ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016թ. ապրիլին մարտի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.3% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ՝ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.4%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.3%-ով, ծառայությունների սակագները՝ 0.1%-ով:
Ըստ ԱՎԾ-ի՝ 2016թ. ապրիլին 2015թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 100.1%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 100.8%, ոչ պարենային ապրանքներինը՝ 98.4%, ծառայությունների սակագներինը՝ 100.3%:
Հանրապետության դիտարկվող 10 քաղաքներում 2016թ. ապրիլին մարտի համեմատ սպառողական գները նվազել են 1.0-0.1%-ով, (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Հրազդանում), իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.2%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը