Հայրենական պատերազմի վետերան. «Մեր երիտասարդներն ընդունել են էստաֆետը»
Հայրենական մեծ պատերազմի վետերան, 93-ամյա Ռոզալիա Աբգարյանն այսօր մանրամասն կերպով հիշում է 73 տարի առաջ իր ու զինակիցների կռվի ընթացքը, վիրավորվելու մանրամասները, այդ օրերին ռադիոյով հնչող հայտարարությունները:
«18 տարեկան էի, երբ գնացի ռազմաճակատ: Նոր էի դպրոցը ավարտել, ինձ համար նման հարց չկար՝ մասնակցե՞լ պատերազմին, թե՞ ոչ»,-Panorama.am-ի հետ զրույցում պատմում է կինը:
Նա իրեն երջանիկ է համարում, քանի որ տեսել է հաղթանակը:
«Գիտե՞ք, ոչ մեկ չէր ուզում մահանալ, բոլորս երազում էինք հասնել հաղթանակի, տեսնել այդ հաղթանակը, վերադառնալ մեր տունը, հանդիպել մեր ծնողների հետ... կարդա, մաքուր անկողնում քնի, հանգիստ վայելի այն, ինչ տալիս է ազատությունն ու հաղթանակը»,-ասում է պատերազմի մասնակից կինը:
Հաղթանակի բերկրանքն ապրած կինն այսօր էլ հանգիստ է. «Մեր երիտասարդներն ընդունել են էստաֆետը: 18-20 տարեկան տղաները կարողացան զսպել թշնամուն»:
Պատերազմի մասնակից կնոջ հարևանն աշխատում է զինվորական հոսպիտալում: Վերջինս պատմել է, թե ինչպես վիրավորված զինծառայողները ցանկանում են ապաքինվելուց հետո օր առաջ Արցախ մեկնել, ինչպես են վնասվածքներ ստացած զինվորականներին օգնելու համար արյուն տվող մարդկանց հերթեր գոյացել:
Հայրենական պատերազմի մասնակից, գնդապետ Պետրոս Պետրոսյանն ասում է ապրիլյան պատերազմի օրերին ցանկություն ուներ առաջին գիծ մեկնել. «Բայց տարիքս այն չէ: Հարկավոր լինի, հենց վաղն էլ կմեկնեմ, իմ փորձը տրամադրել նրանց: Բայց կարծում եմ, որ մեր փորձն էլ նրանց պետք չի գա, որովհետև նրանք մեզանից անցել են: Մենք շատ կարգին, զարգացած, կարդացած, պատրաստ բանակ ունենք: Փառք ու պատիվ մեր թոռներին ու ծոռներին»:
Հարակից հրապարակումներ`
- Ս. Եսայան. Հայաստանում ապրում է Հայրենական պատերազմի 850 մասնակից
- «Պապին Հիտլերին սպանել է». Տուն ինտերնատում ապրող վետերանի հուշերը (Տեսանյութ, Լուսանկարներ)
- Պատառիկներ պապիս հուշերից
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը