Առողջություն 10:26 09/05/2016 Հայաստան

«Ես այնտեղ եմ, որտեղ իմ կարիքը կա»

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Արցախյան պատերազմի տարիներից բազմաթիվ հիշողություններ ունի վիրաբույժ, գնդապետ Սամվել Գևորգյանը: Ապրիլյան պատերազմի օրերն էլ հիշողություն կդառնան, իսկ մինչ այդ վաստակաշատ բժիշկն, իր կոչմանը հավատարիմ, շարունակում է կյանքեր փրկել:

Ռազմաբժշկական ծառայության ստեղծմանաշխատանքները սկսվեցին բանակաշինությանը զուգահեռ: ԼՂՀ ՊԲ գլխավոր վիրաբույժ,  գնդապետ Սամվել Գևորգյանը կանգնած է բուժծառայության կազմավորման ակունքներում: Նա իր փորձն ու գիտելիքներն է ներդրել չափազանց կարևոր այդ գործում ու այսօր էլ շարունակում է իր առաքելությունը:

Արցախյան պատերազմի տարիներին Սամվել Գևորգյանը բազմաթիվ վիրավոր զինվորների կյանքեր փրկեց: Այսօր էլ բժիշկը  զինվորի կողքին է, նրան է վստահված ամենածանր վիրավորների կյանքը:

Վիրաբույժի խոսքերով՝ եթե պլանային վիրահատությունների ժամանակ ամեն ինչ նախապես քննարկվում է, յուրաքանչյուր քայլը նախանշվում, ապա ռազմական գործողությունների ժամանակ ամեն վայրկյանը կարևոր նշանակություն ունի. պետք է անմիջապես կողմնորոշվել,  հակառակ դեպքում կորուստներն անխուսափելի կլինեն:

«Վիրավորներին մեկ րոպեում պետք է փրկել, մենք ժամանակ չունենք: Ապրիլյան պատերազմի ընթացքում եղան դեպքեր, երբ վայրկյանների ընթացքում վիրավորի թոքը բացել ենք, արյունը կանգնեցրել, հետո նոր արդեն սկսել վիրահատությունը: Երիտասարդ բժիշկները զարմանում էին, երբ տեսնում էին, թե ինչ արագությամբ ենք աշխատում: Մենք հապաղելու իրավունք չունենք, ամեն վայրկյանը կյանք արժե»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց վիրաբույժ Սամվել Գևորգյանը:


Նրա խոսքերով՝ գրագետ առաջնային բուժօգնությունը մեծ նշանակություն ունի հիվանդի հետագա բուժման համար։ Վիրաբույժը փորձում է իր հարուստ փորձը փոխանցել  նաև իր երիտասարդ գործընկերներին և, կարծում է, որ դա իրեն հաջողվում է:

«Մենք շատ լավ երիտասարդներ ունենք, որոնք պատրաստ են ամեն ինչ սովորելու, կարևորը, որ ձգտում ունեն»,- նշեց նա:

Վիրաբույժը, ով զրույցի պահին Ջրակնում (Ջաբրաիլ) էր, պատմեց, թե վերջին ռազմական գործողությունների ժամանակ ինչպես են կազմակերպել վիրավորների բուժօգնությունը. «Ես այնտեղ եմ, որտեղ իմ կարիքը կա»:

Ապրիլի առաջին օրերին, երբ արդեն պարզ էր, որ բազմաթիվ վիրավորներ կան, բժիշկներն անցնում են իրենց գործին:

«Ես վիրահատություններ էի կատարում Ջաբրաիլում, հետո նույն օրը գնում Մարտակերտ: Ամեն զինվորի կյանքը մեզ համար թանկ է: Այդ պահին մտածում ես միայն նրանց փրկելու մասին: Ի վերջո մենք հիվանդների չենք վիրահատում, այլ վիրահատում ենք առողջ տղաների, որոնք վիրավորվել են: Այո, շատ բարդ վիրահատություններ ենք կատարել, բայց մենք փորձել ենք անել հնարավորինս մեր զինվորների համար: Ցավոք, եղան զոհեր, բայց անհնար է, որ նման ռազմական գործողությունների ժամանակ կորուստներ չունենանք»,- նշեց Սամվել Գևորգյանը:

Վիրաբույժը հիշում է 90-ականների արցախյան պատերազմը, ռազմաբժշկության  ձևավորումը: Այն ժամանակ Արցախում էին հայտնի բժիշկներ Վալերի Մարությանը, Բորիս Դանիելյանը և ուրիշներ:

Ծավալվող պատերազմի պայմաններում, եթե մինչ կանոնավոր զինված ուժերի ստեղծումը, սահմանների պաշտպանությունը ստանձնեցին կամավորական ջոկատները, ապա ռազմաբժշկական գործի կազմակերպումը՝ քաղաքացիական առողջապահության համակարգը:

Նախկինի նման, այս անգամ ևս՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, բժիշկները համախմբվեցին: Ջաբրաիլում և Մարտակերտում տեղի ունեցող ռազմական գործողությունների ընթացքում ռազմական բժիշկների կողքին են եղել նաև քաղաքացիական հիվանդանոցների բժիշկները և համատեղ ուժերով իրականացրել իրենց առջև դրված խնդիրները:

Անհամեմատ բարձր է ներկայիս հոսպիտալային բուժման հնարավորությունները նախկինի՝ 1990-ականների համեմատ: Սամվել Գևորգյանն նշեց, որ եթե նախկինում չկային շատ սարքավորումներ, ներկայումս մեր բանակի հոսպիտալները համալրված են նորագույն սարքավորումներով, հիմա արդեն կարողանում են նույնիսկ դաշտային հոսպիտալային պայմաններում ցանկացած վիրահատություն կատարել: Նաև պլաստիկ վիրահատություններ են կատարել՝ փրկելով զինվորի ոտքը:

Ապրիլը բժիշկի համար ծանր ամիս էր, օրերով տուն չի գնացել, սակայն այդ դժվարին օրերի արդյունքը փրկված, առողջացող զինվորներն են: Որպես բժիշկ զարմացած է նրանց ոգու արիությամբ:

«Առաջին օրը՝ ապրիլի 2-ին գնացի Ջաբրաիլ, բազմաթիվ վիրավորներ ունեինք: Ընդունում էի ծանր վիրավորների, բայց ապշել էի, որ նրանք մտածում էին  ոչ թե բուժօգնություն ստանալու, այլ՝ կրկին ճակատ վերադառնալու մասին: Մի վիրավոր կար, անունը Համբարձում, վիրավորում էր ստացել վզի հատվածում: Զրույցի ժամանակ հարցրեցի՝ թուրք սպանել ես, թե մի 20 թուրք սպանել եմ, իսկ հետո ասաց՝ բժիշկ ժամանակ չկա, արագ վիրակապեք, որ հետ գնամ: Նման տղաները շատ էին, մոտենում էին ինձ ու ասում, որ դուրս գրեք, մեր ընկերներն այնտեղ կռվում են, իսկ մենք էստեղ պառկած ենք,  պետք է իրենց հասնենք: Իսկապես զարմացել էի, թե ինչ ուժ ունեն այդ տղաները: Մենք հրաշալի սերունդ ունենք, արժանի զինվոր են, նրանք ամեն ինչի պատրաստ են, միայն թե պաշտպանեն իրենց հողը»,- նշեց  Սամվել Գևորգյանը:

Վիրաբույժը խոստովանում է, որ յուրաքանչյուր զինվորի ընդունում է ինչպես իր զավակի, քանի որ՝ որպես ծնող, շատ լավ է հասկանում, թե այդ տղաների ծնողներն այսօր ինչ հոգեվիճակում են:

«Այնքան լավ եմ նրանց հասկանում, իմ տղան էլ այսօր առաջնագծում է, ու իմ վիճակը պատկերացրեք: Տղաս ասաց, որ պետք է գնա, իսկ ես նրան հետ չեմ կանգնեցրել: Մենք պատերազմ չենք ուզում, բայց Աստված ոչ անի, եթե լայնամասշտաբ պատերազմ սկսվի, պատրաստ ենք կռվել մեր հայրենիքի համար»,- ասաց վիրաբույժը՝ հավելելով, որ ինչպես զինվորներ են պատրաստ, բանակն է պատրաստ,  այնպես էլ առողջապահության օղակը:

«Վստահ եմ, որ մեծ թվով բժիշկները կգան Արցախ ու մենք միասին կհաղթահարենք այդ փորձությունը ևս»,- նշեց Սամվել Գևորգյանը:

Լուսանկարները՝ Սամվել Գևորգյանի անձնական արխիվից: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:57
Ահազանգ. Բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրողների հետապնդումներն ու նրանց նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են
Բնապահպանական խնդիրներ լուսացանող լրագրողների 70 տոկոսը ենթարկվում է  բռնությունների։  Մայիսի 3-ին՝ մամուլի ազատության օրվա առթիվ...
Աղբյուր` Panorama.am
10:54
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, մանրամասներ է պատմել 44-օրյա պատերազմի մասին
«Ցավոք, չհաջողվեց հակառակորդին վերջնականապես կանգնեցնել, ջախջախել, հակառակորդը տիրեց Շուշիին»:
Աղբյուր` Panorama.am
10:36
Սամսոնյանի և Սաղաթելյանի վրա ինչ հոդված էլ դրած լինեք, միևնույնն է՝ այն հայհոյանքի քրեականացում է. Արթուր Խաչատրյան
«Ես հասկանում եմ, որ «Freedom House»-ից ոմանց մոտ կարող է ալերգիկ քոր սկսվի, բայց այդ կառույցը  Հայաստանին շատ հետաքրիր...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բարիտոն Նավասարդ Հակոբյանը կմասնակցի Young Artists մրցույթին
Զալցբուրգի երաժշտական ամենամյա փառատոնը հրապարակել է  Young Artists մրցույթի այս տարվա մասնակիցների անունները։ 700 թեկնածուներից ընտրվել է...
Աղբյուր` Panorama.am
10:04
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհեր կան
Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ձորը, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ավելի քան 35-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
09:59
Վահե Հովհաննիսյան. Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե  Հովհաննիսյանը գրում է. «Երեկվանից Հայաստանում լրիվ նոր իրավիճակ է։ Հարցը Կիրանցը...
Աղբյուր` Panorama.am
09:58
Ոստիկանների, ուժայինների մի մասը տարբեր դրդապատճառներով կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը. Աբրահամյան
«Իշխանության հակապետական գործունեությունը գաղափարական համախոհություն ունի նաև ոստիկանության շարքերում»:
Աղբյուր` Panorama.am
09:37
Գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողանում անցնել մյուս կողմ
Մայիսի 2-ին, ժամը 16:34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդահովիտ գյուղում...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ»․ Ճանապարհից երևում են նշաձողեր
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ոստիկանական հատուկ գործողությունների արդյունքում, ինչպես հայտնի է, բացվեց Կիրանցից դեպի...
Աղբյուր` Panorama.am
09:28
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 3-ին ժամը 08:55-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը իր...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Նաիրա Հովսեփյանի ճակատագիրը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման...
Աղբյուր` Panorama.am
09:04
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Ոստիկանական զորքերի երեկվա «Կոլցո» օպերացիայից հետո Կիրանցի՝ դեպի դաշտամիջյան գնացող...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ոստիկանությունը ծեծուջարդով բացել է Կիրանցի միջպետական ճանապարհը՝ տասնյակ ցուցարարների բերման...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ԱՆ-ն կարգապահական վարույթ է հարուցել դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարը...
Աղբյուր` Panorama.am
08:48
Մայիսի 3-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:23
Շատ լավ եմ անում. Փոխոստիկանապետը Կիրանցում ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու մասին
«Շատ լավ եմ անում, իրավական հիմքերն ունեմ և սահմանված կարգով իրականացվել է»,-ասաց փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը պատասխանելով...
Աղբյուր` Panorama.am
22:50
Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը  ինչո՞ւ է  ճշգրտում Տավուշի մարզից բնակչության...
Աղբյուր` Panorama.am
22:42
Վաղը կներկայացնենք հաջորդ քայլերը, պայքարն ավելի վճռական փուլ է տեղափոխվում.Գառնիկ Դանիելյան
Կիրանցում անհանգստություն կա՝ մարդիկ ահաբեկված են սեփական իշխանությունների կողմից իրականացվող տեռորից, բայց վճռական են տրամադրված։ News.am-ը...
Աղբյուր` Panorama.am
22:26
Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը
Կիպրոսի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը՝...
Աղբյուր` Panorama.am
22:01
350 բնակիչ ունեցող Կիրանցում 3000 բերետավոր կա․ Գյուղի բնակիչ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Կիրանցում տեղադրված վրաններն էլ չկան, 350 բնակիչ...
Աղբյուր` Panorama.am
21:48
Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հերթական բողոքի ակցիա է սկսվել
Հինգշաբթի օրը Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ սկսվել է հերթական բողոքը «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
21:33
«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը` «Եվրատեսիլ»-ում
«Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ «Լադանիվա»  խմբի երկրորդ փորձն է եղել...
Աղբյուր` Panorama.am
21:22
Վահան Քերոբյանի ավագ եղբայրը կառավարության դիմաց բողոքի ակցիա է անցկացրել
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի ավագ եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը այսօր «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ...
Աղբյուր` Panorama.am
20:47
Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան
 ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Այս պահին արդիական մի քանի կարևոր հարցերի պատասխաններ։...
Աղբյուր` Panorama.am
20:23
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ աշակերտի նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն գործադրելու համար
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է․ «Հարգելի գործընկերներ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող...
Աղբյուր` Panorama.am
20:03
Ախր էլ ոնց ասեմ, որ ձեր հուզականության ու մարդկային որակներին ազդեմ, չգիտեմ․ քաղաքացին՝ ոստիկանին
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ։Քաղաքացիները շարունակում են ոստիկաններից պահանջել, որպեսզի բացեն ճանապարհը։ Ոստիկանները պատ...
Աղբյուր` Panorama.am
19:34
«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից. ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են․ «Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}