ՌԴ չորս օդանավակայաններում տագնապ է հայտարարված
Մոսկվայի երկու օդանավակայաններում, ինչպես նաև Եկատերինբուրգի ու Տյումենի օդանավակայաններում տագնապ է հայտարարված,- գրում է Life.ru-ն:
Նման արտակարգ միջոցառման համար հիմք է եղել այն, որ Սոչիի օդանավակայանում օդանավի արգելակման համակարգի մի մաս է ընկած եղել թռիչքուղու վրա: Իրավապահ մարմիններից լրատվամիջոցի աղբյուրն ասել է, թե՝ հետազոտել են և պարզել, որ սարքը արգելակման թմբուկն է եղել:
«Այժմ ՌԴ 4 օդանավակայաններում, որտեղ ուղևորվել են օդանավեր այդ թռիչքուղուց, տագնապ է հայտարարված: Բոլոր ծառայությունները բարձր պատրաստվածության են անցել», -ասել է աղբյուրը:
ТАСС-ն իր հերթին տեղեկացրել է, որ օդանավը, որի սարքը հայտնաբերվել էր թռիչքուղու վրա, արդեն հասել է Եկատերինբուրգ:
«Վայրէջքը կատարվել է բարեհաջող և նախնական տվյալներով, օդանավը վնասվածք չի եղել»,- ասել է օդանավակայանի մամուլի քարտուղար Դմիտրի Տյուխտինը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը