Քաղաքական 14:51 14/05/2016

Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծի ճակատագիրը կորոշվի մայիսի 16-ին

Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած Արցախի ճանաչման մասին օրինագիծը մայիսի 16-ին առավոտյան կքննարկվի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

«Երկուշաբթի կկայանա հանձնաժողովի նիստ, որի օրակարգում այդ հարցն է լինելու: Նիստի համապատասխան եզրակացությունը կուղարկվի ԱԺ», -փոխանցեց Զաքարյանը:

Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի կառավարությունը մայիսի 5-ին հավանություն է տվել Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին:

Ինչպես գործադիրի նիստում ասել էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, եզրակացության մեջ մասնավորապես նշված է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»:

Օրինագիծն ունի երկու հոդված՝

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Պատգամավորների հիմնավորմամբ, օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով նրանից, որ Արցախի Հանրապետությունը բավարարում է ինքնիշխան պետության համար միջազգային օրենքի բոլոր նախապայմաններին:

«Օրենքը հիմք կհանդիսանա Հայաստանի և Արցախի հանրապետությունների` Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչումից ծագող հարաբերությունները կարգավորելու, Արցախի անվտանգությունն ապահովելու և ամրապնդելու գործում ՀՀ իրավունքներն ու պարտականությունները որոշակիացնելու, Հայաստանի ազգային շահն ու պետական քաղաքականությունը սահմանելու, հետհակամարտյան վերականգնման աշխատանքներին Հայաստանի մասնակցության համար», -նշված է պատգամավորների հիմնավորման մեջ:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:49
Բագրատ Սրբազանը Կիրանցում է
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն արդեն Կիրանցում է։  Բնակիչները նրան սպասում էին...
Աղբյուր` Panorama.am
12:49
Լավրով. Նախարարների խորհրդում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը չի քննարկվել
Հայաստանը ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու վերաբերյալ փաստաթղթեր չի ուղարկել, ուստի այդ հարցը ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդում չի քննարկվել, ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
12:38
Թասմագամբետովը հույս ունի, որ Հայաստանը «դեռ կհստակեցնի իրավիճակը» ՀԱՊԿ-ին իր անդամակցության հարցում
ՀԱՊԿ-ը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները, երկիրը մնում է կազմակերպության դաշնակիցը։  ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:24
ԵՄ դրոշ և կալոշ ԱԺ ամբիոնի վրա
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ...
Աղբյուր` Panorama.am
12:22
Գաղափարից մինչև մեծ բիզնես. հայկական «Բիոքոթոնի» նշաձողը եվրոպական շուկան է
9 տարի առաջ ընդամենը 4 աշխատողով սկսվեց «Բիոքոթոն» ընկերության գործունեությունը։ Շուկայում սկզբում ներկայացվեց բամբակյա ձողիկներ,...
Աղբյուր` Panorama.am
12:04
Բացահայտել է շուրջ 65.7 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն. ՊԵԿ
Պետական բյուջե է վերականգնվել մոտ 18.6 միլիարդ դրամ
Աղբյուր` Panorama.am
11:52
Նրանք, ովքեր կան մեր կողքին, նոր են իմացել, որ մենք կարող ենք հեռանալ՝ «куда денемся, да?». Ազատ Արշակյանը
«Փոքր պետությունները շահում են միություններում, եթե դրանք նվաճված պետություններ չեն։ Եթե մեծ, հզոր պետությունները նվաճող, շահագործող չեն՝...
Աղբյուր` Panorama.am
11:51
Հուլիսի 1-ից կարգելվի 15 տոննա և ավելի մեծ բեռնվածությամբ տրանսպորտային միջոցների մուտքը Էջմիածին
Հուլիսի 1-ից կարգելվի մեծ բեռնվածությամբ բեռնատարների երթևեկը Էջմիածնում: Սա տրանսպորտային միջոցի դատարկ քաշն է և առավելագույն բեռի զանգվածը,...
Աղբյուր` Panorama.am
11:41
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 2 հայ զինծառայողների դիակ-մասունքներ. ԱԱԾ
Հունիսի 21-ին ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
11:26
Հայաստանը ճանաչում է Պաղեստինի պետությունը. ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությունը Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ. «Գազայում տիրող աղետալի հումանիտար...
Աղբյուր` Panorama.am
11:21
«Օրը ձե՛րն է, սիրելի՜ բուժաշխատողներ»
Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել
Աղբյուր` Panorama.am
11:20
Այս ձևաչափով մեր հանդիպումից հետո շատ ջրեր են հոսել. Արման Եղոյան՝ խորհրդարանական լսումների մեկնարկին
«Այս ձևաչափով մեր հանդիպումը ապրիլի սկզբին էր, դրանից հետո շատ ջրեր են հոսել, շատ բաներ են փոխվել՝ նաև այսօրվա քննարկման խնդրո առարկայի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Արարատ Միրզոյանը հանդիպել է բելառուսցի ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխոնովսկայայի հետ
Վիլնյուսում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է բելառուսցի ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխոնովսկայայի...
Աղբյուր` Panorama.am
11:03
Վրացի ընդդիմադիրը վարչապետ Կոբախիձեին անվանել է «աուտիկ»
Վրաստանի ընդդիմադիր «Ագմաշենեբելի ստրատեգիա» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն խտրական հայտարարություն է արել երկրի վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
10:50
Չեսար Օրբելյանի պալատի պեղումների ժամանակ բացվել են ուշագրավ մանկական թաղումներ
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
10:35
Bild-ի լրագրողը Ռուսաստանին մեղադրել է Բեռլինի ռազմարդյունաբերական գործարանը հրդեհելու մեջ
Bild թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Փոլ Ռոնցհեյմերը սոցիալական ցանցերում հաղորդագրություն է հրապարակել, որում Ռուսաստանին մեղադրում է Դիհլի...
Աղբյուր` Panorama.am
10:21
Սուրեն Պետրոսյան. Այսօրվա իմ ասուլիսը չեղարկվում է
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնողներից, Ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը հայտնում է,...
Աղբյուր` Panorama.am
10:12
Ադրբեջանն իր ռազմավարական նպատակները ձևակերպելիս, ուժի կիրառման հարցը մշտապես պահում է իր քաղաքական զինանոցում. Աբրահամյան
«Ադրբեջանը նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո հետ չի կանգնել իր հրահրած սպառազինությունների մրցավազքից և զինված ուժերի արմատական ռեֆորմներին զուգահեռ հսկայական գնումներ է անում»
Աղբյուր` Panorama.am
10:06
Ֆուտբոլի «Եվրո-2024»-ում հունիսի 21-ի հանդիպումները
Գերմանիայում անցկացվող ֆուտբոլի «Եվրո-2024»-ում հունիսի 21-ին կշարունակվեն խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումները։ E խումբ...
Աղբյուր` Panorama.am
09:55
Գնում ենք Կիրանց՝ տեսնելու, թե որտեղ է փշալարերով ցանկապատը. Բագրատ Սրբազան
«Ուզում եմ գնալ Կիրանց՝ հանդիպելու այնտեղի ժողովրդի հետ, հասկանալու բուն իրավիճակը, գնահատելու, թե ինչ է տեղի ունենում»,- նախքան...
Աղբյուր` Panorama.am
09:53
Հունիսի 21-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլունը և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունիսի 21-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.61 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:42
Բլինքենն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախօրեին զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նրանց զրույցի մասին հայտարարել է Պետդեպարտամենտի...
Աղբյուր` Panorama.am
09:31
Դորտմունդում կայացել է Արփի Մաղաքյանի «Արքայական հեքիաթաշար» գրքերի շնորհանդեսը
 Գերմանիայի Դորտմունդ քաղաքում հունիսի 16-ին կայացել է հեքիաթագիր Արփի Մաղաքյանի «Արքայական հեքիաթաշար» գրքերի շնորհանդեսը:...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Սև-մութ ամպեր են կուտակվել ՔՊ-ական Նարեկ Բաբայանի գլխին
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցից հետո սև-մութ ամպեր են...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Ժողովուրդ».Դատախազությունը ամեն գնով ցանկանում է կալանքի տանել Սպիտակցի Հայկոյի որդուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Գլխավոր դատախազությունը խիստ է տրամադրված և ամեն գնով ցանկանում է կալանքի տանել երգիչ...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». Որոշ պետական «ուսապարկեր» փորձում են իշխանություններին ծառայություններ մատուցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Միջին օղակներում աշխատող որոշ պետական «ուսապարկեր» փորձում են իշխանություններին...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». ՔՊ-ի ներսում ԵՄ անդամակցության հարցով տարաձայնություններ կան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած, որ Հայաստանի՝ ԵՄ անդամակցության թեման վերջին օրերին արտախորհրդարանական ուժերի ձեռամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ամառային վոյաժների շրջանը խորհրդարանը հայտարարել է բացված
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամառային վոյաժների շրջանը խորհրդարանը հայտարարել է բացված․ պետական բյուջեի հաշվին, գործուղման...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». ՀՀ բանտապետ Ամբակում Գրիգորյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 27 մլն 129 հազար դրամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Շարժման մարելու մասին խոսում են մեկ ՔՊ-ականները, մեկ էլ էն մարդիկ, որոնք...
17:05 20/06/2024

Շարժման մարելու մասին խոսում են մեկ ՔՊ-ականները, մեկ էլ էն մարդիկ, որոնք...

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}