Չինաստանի նախագահին հրավիրել են այցելել Հայաստան
Չինաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Սերգեյ Մանասարյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ձինփինին իր հավատարմագրերը հանձնելուց հետո վերահաստատել է ՉԺՀ Նախագահին ուղղված ՀՀ Նախագահի՝ Հայաստան այցելելու հրավերը: Այս մասին հայտնեցին ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:
Նախագահ Սի Ձինփինը անդրադարձել է անցած տարի ՀՀ Նախագահի Չինաստան այցին` նշելով, որ իրենք բարձր են գնահատում չին-հայկական ավանդական ամուր բարեկամությունը և հետևողական են նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործում։
Դեսպան Մանասարյանը հավաստիացրել է, որ իր առաքելության ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ երկու երկրների միջև արդեն իսկ ձևավորված բարեկամական հարաբերությունները բոլոր բնագավառներում խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- ՍԱՊԾ. Քայլեր են ձեռնարկվում հայկական խմիչքները Չինաստան արտահանելու ուղղությամբ
- ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու Հայաստանում Չինաստանի դեսպանը վերահաստատել են համագործակցության խորացման պատրաստակամությունը
- «Նախագահի այցով հայ-չինական հարաբերությունները դրվեցին նոր ռազմավարական մակարդակի վրա»
- Սերժ Սարգսյան. Հայաստանը և Չինաստանը լինելու են մշտապես միմյանց աջակցող գործընկերներ
- Սերժ Սարգսյան. ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը ավելի մեծ հնարավորություններ է բացում հայ-չինական հարաբերությունների համար
- Պեկինում կայացել են հայ-չինական բարձր մակարդակի բանակցություններ (տեսանյութ)
- Սերժ Սարգսյանը պետական այցով կմեկնի Չինաստան
- Հայ-չինական կապերի ընդլայնման համար արդեն իսկ ամուր հիմք կա. ՀՀ-ում Չինաստանի դեսպան