Ջհանգիրյանն առաջարկում է հստակեցնել կամավորի իրավական կարգավիճակը
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը կառավարությանն առաջարկեց հստակեցնել սահման մեկնած կամավորների իրավական կարգավիճակը:
«Բազմաթիվ կամավորականներ են բարձրացել սահման, չեք կարծո՞ւմ, որ ժամանակն է, որ Հայաստանի օրենսդրությամբ կարգավորենք այս դաշտը: Կամավորականները կրում են մարտական զենք, կանգնում են մարտական հերթապահության և պատասխանատվության չեն կարող ենթարկվել մարտական հերթապահության կանոնները խախտելու համար», -նկատեց Ջհանգիրյանը՝ առաջարկելով օրենսդրությամբ կարգավորել կամավորների կարգավիճակին վերաբերող դաշտը:
Ի պատասխան Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հարցը դիտարկեց սոցիալական համատեքստում և ասաց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որտեղ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ քննարկել են կամավորներին վերաբերող հարցերը և նրանց օժանդակելու որոշումներ կայացվել են:
«Կավավորականների ծառայությունը և աջակցությունը բանակին կամավոր հիմունքներով է իրականացվում, և նրանք ցանկության դեպքում կարող են վերադառնալ: Այս պարագայում բանակի ղեկավարությունը համապատասխան քայլեր է ձեռնարկում՝ իրավիճակին համարժեք որոշումներ ընդունելու համար: Բոլորի նկատմամբ շատ ուշադիր ենք, նրանք ապահովված են», -հայտարարեց Օհանյանը:
Երբ արձագանքման հնարավորություն տրվեց Ջհանգիրյանին, վերջինը պնդեց հարցը և ասաց, որ իր առաջարկը վերաբերում է կամավորների իրավական կարգավիճակին:
Ի պատասխան Պաշտպանության նախարարն ասաց, որ մարտական գործողությունների ժամանակ հանցագործությունները կամ տարբեր տեսակի իրավախախտումները քիչ են լինում ու հավելեց.
«Ձեր ասածի համաձայն, մենք համապատասխան քննարկումներ կատարել ենք, նաև ուսումնասիրում ենք, որ ընդհանուր ռեզերվում գտնվող ընդհանուր զորահավաքային ամբողջ ռեսուսի համար կամավորական ծառայողի, կամավորական ստորաբաժանումների առկայության հարցեր քննարկենք: Այսինքն՝ այդ խնդիրներն էլ ուսումնասիրման առարկա է: Հայաստանյան հատվածից մեկնած կամավորականների հարցը իրավական ոլորտում է նաև քննարկվում: Գտնում եմ, որ կան խնդիրներ, որոնք լուծում են պահանջում, կան խնդիրներ էլ, որոնք հրապարակելու թեմա չեն»:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան