Բակո Սահակյանն ընդունել է հայտնի բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է հայտնի բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանին և նրա թիմի անդամներին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում սպորտի, մասնավորապես, բռնցքամարտի զարգացման հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Վախթանգ Դարչինյանին հայրենիքում սպորտի բնագավառում և համահայկական տարբեր խնդիրների լուծմանն ակտիվորեն մասնակցելու համար:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ