Քաղաքական 19:14 23/05/2016 Հայաստան

ԵԽԽՎ Հայաստանի համազեկուցողները քաղաքական ուժերին կոչ են անում կոնսենսուսի հանգել նոր ԸՕ-ի շուրջ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ալան Միլն ու Ջուզեպպե Գալատին Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին կոչ են անում շարունակել ընտրական նոր օրենսգրքի շուրջ երկխոսությունը և գտնել փոխզիջում, որպեսզի հասնեն հնարավոր լայն կոնսենսուսի։ Այս մասին ասվում է մայիսի 11-12-ին Հայաստան կատարած այցից հետո համազեկուցողների հայտարարության մեջ։

«Նոր ընտրական համակարգը, եթե այն իրականացվի պատշաճ կերպով, Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը կարող է տանել դեպի նոր կարևոր փուլ»,-ասվում է համազեկուցողների հայտարարության մեջ։
Սակայն, միևնույն ժամանակ համազեկուցողները լիովին համակարծիք են Վենետիկի հանձնաժողովի օրենսգրքի բարդության հետ կապված մտահոգությունների հետ, որը կարող է ազդեցություն ունենալ ընտրական համակարգի նկատմամբ հանրային վստահության վրա, ինչը ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար առանցքային պահանջ է։

«Մենք, հետևաբար, ողջունում ենք  իշխանությունների պատրաստակամությունը շարունակել Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությունը, որպեսզի հաշվի առնվի նրա առաջարկություններն ու մտահոգությունները, ինչպես եղել է Սահմանադրական բարեփոխումների ընդունման ժամանակ»,-ասվում է հայտարարության մեջ։

Համազեկուցողների կարծիքով, Հայաստանում նոր քաղաքական համակարգի ներդրումը կարող է պոտենցիալ շահեկան լինել կուսակցություններին, ովքեր ցանկանում են համագործակցել և ընդգրկվել քաղաքական կոալիցիաներում,որը կարող է հակազդել «հաղթողը տանում է ամեն ինչ» մտածելակերպին, որը, ցավոք, գերակա է եղել Հայաստանի քաղաքական միջավայրում՝ երբեմն նրա ժողովրդավարական կոնսոլիդացիայի հաշվին։

Այս առումով, համազեկուցողներ մտահոգություն են հայտնում ընտրական օրենսգրքի նախագծում առկա դրույթների հետ կապված, որը կարող է արգելել երեքից ավել կուսակցությունների կառավարություն կազմել քվեարկության առաջին փուլից հետո, ինչը շատ քիչ ժամանակ է թողնում կուսակցություններին կազմել կառավարող կոալիցիա՝ մինչ ընտրությունների երկրորդ փուլի հաստատումը։ Համազեկուցողները, ուստի, ողջունում են ցուցումները, որ կոալիցիա կազմելու ժամանակահատվածը կարող է երկարացվել և կոչ են անում իշխող մեծամասնությանը՝ դիտարկել առաջին փուլից հետո կառավարություն կազմելու համար 3 կուսակցությունների սահմանափակումից հրաժարումը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված՝ համազեկուցողներն իրենց մտահոգությունն են հայտնել ապրիլին ռազմական գործողությունների սրումից հետո շփման գծի երկայնքով շարունակվող լարվածության վերաբերյալ։ Նրանք ողջունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել են ստեղծել միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ԵԱՀԿ հովանու ներքո, ինչը կարևոր է հրադադարի ռեժիմի ամրապնդման համար։

Համանախագահները նաև հայտարարել են․«Մենք տեղեկացվել ենք վերջին ռազմական գործողությունների ընթացքում վայրագությունների մեղադրանքների և հնարավոր պատերազմական հանցագործությունների մասին։ Այս զեկույցների վերաբերյալ պետք է անցկացվի լիարժեք և անկախ հետաքննություն, ցանկալի է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և եթե հաստատվեն, ապա նրանք, ովքեր պատասխանատու են, պետք է ամբողջությամբ պատասխանատվություն կրեն և դատապարտվեն ազգային և միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների օրենքներով։ Եթե այս ամենը մնա առանց հետաքննության, ապա  այս զեկույցները կշարունակեն հակամարտության կողմերի միջև լինել անվստահության և լարվածության աղբյուր»։

Հայաստան այցի ընթացքում համազեկուցողները նաև անդրադարձել են կոռուպցիայի դեմ պայքարի հարցերին, որը շարունակում է լուրջ խնդիր լինել Հայաստանում։ Համազեկուցողները ողջունում են նոր օրենքի մշակումը, որը Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովին կարող է հնարավորություն տալ պատժամիջոցներ կիրառել ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ, ներառյալ պատգամավորների և կառավարության անդամների, ովքեր միտումնավոր չեն գրանցել կամ սխալ են գրանցել իրենց ակտիվների, ունեցվածքի, նվերների մասին տվյալները։ Միևնույն ժամանակ համազեկուցողները իշխանություններին կոչ են անում առավել ընդայնել պաշտոնյաների թիվը, որոնց վրա պետք է տարածվի էթիկայի, ունեցվածքի և շահերի բախման վերաբերյալ կարգավորումները։

Համազեկուցողներն Հայաստան ացի վերաբերյալ տեղեկատվությունը հունիսին ներկայացնելու են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովին։ Համազեկուցողների հաջորդ այցը Հայաստան կլինի 2016թ․-ի աշնանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
15:57
«Ֆլեշ»-ի լցակայաններից մեկում արձանագրել են թերլիցքավորում
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում «ՖԼԵՇ» ապրանքանիշի ներքո գործունեություն ծավալող «ԱՐՄ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Տիկին դեսպան, Ձեր լռությունը ԱՄՆ ամոթն է. Դավիթ Ֆիդանյան
«Տիկին դեսպան, Դուք ինքներդ էլ գիտեք, թե Հայաստանի Հանրապետությունում ինչպիսի ավտորիտարիզմ է տիրում։ Եվ Ձեր իսկ լռությունն առաջին հերթին...
Աղբյուր` Panorama.am
15:35
Սա քաղաքականությո՞ւն է, սա ընդդեմ նվաստացման պայքար է. Մրո
«Այս քայլերթը բնական է ստացվել, ոչ մի սարքած բան չկա»,- լրագրողներին ասաց Կիրանցից դեպի Երևան քայլերթին միացած Հայաստանի վաստակավոր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
AntiFake խմբագրության աշխատակիցները, մի խումբ քաղաքացիներ  բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ պահանջելով չլռել  և...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հորդորում է միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և...
Աղբյուր` Panorama.am
14:38
Արմավիրում մայիսի 8-ին 8 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
14:34
Սուրենյանց. Այսպիսի «հրաշք» միայն նիկոլական Հայաստանում է հնարավոր
Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Կառավարումն ամբողջովին ձախողած...
Աղբյուր` Panorama.am
14:22
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է
25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
14:21
Փաշինյանի արածը, եթե կյանքի կոչվի, ապա այն իրական պատերազմի սպառնալիքը է. Գեղամ Մանուկյան
«Երթը հանրային արձագանքն է, որ կա այս իշխանության նկատմամբ։ Այն  վերաբերմունքի, նրանց ստախոսությունների արկածախնդրության...
Աղբյուր` Panorama.am
14:07
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Team Telecom Armenia-ն մշակել է նոր Բի Ֆրի փաթեթ, որը հնարավորություն է տալիս օգտվել հիմնական վիդեո հարթակներից անսահմանափակ՝ առանց ինտերնետի...
Աղբյուր` Panorama.am
14:01
Թաթոյան. Այստեղ եմ՝ Բագրատ Սրբազանին և իրենց իրավունքների համար պայքարող մեր ժողովրդին աջակցելու
«Ես այստեղ չեմ վարչապետի պաշտոնի հարցն արծարծելու, ես եկել եմ Բագրատ Սրբազանին և մեր ժողովրդին, որոնք իրենց իրավունքների համար են արդարացի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}