«Այն կամավորները, ովքեր տեսել են, որ իրենց անհրաժեշտությունն այս պահին չկա, հանձնել են հերթափոխը և վերադարձել»
Կամավորական ստորաբաջանումները մեծ աջակցություն ցուցաբերեցին Պաշտպանության բանակին: Այսօր Ավան վարչական շրջանում ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի հանդիսավոր բացումից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Նրանց ծառայությունն իրականացվել է տարբեր հերթափոխների միջոցով: Այդ հերթափոխները այսօր էլ շարունակվում են: Այն կամավորները, ովքեր դեռևս ցանկանում են, նրանք հիմա էլ ներկա են ՊԲ-ում, ովքեր էլ որ տեսել են իրենց անհրաժեշտությունն այս պահին չկա, հանձնել են հերթափոխը և վերադարձել»,-նշեց նախարարը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր կամավորներին՝ հայրենիքի անվտանգությունն ապահովելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան