Տարեսկզբից հանրապետությունում փակվել է երկու տասնյակից ավելի ձկնաբուծական ընկերություն. Արթուր Աթոյան
Վերջին հինգ օրերի ընթացքում հանրապետությունում փակվել է երեք ձկնաբուծական ընկերություն: Այս մասին այսօր հայտարարեց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը՝ հավելելով, որ տարեսկզբից հանրապետությունում փակվել է մոտ 25 ձկնաբուծական ընկերություն:
Ըստ նրա՝ այսօր ձկան ինքնարժեքը բարձր է, մեծածախ շուկայում գները ցածր են: «Սա նշանակում է, որ ընկերությունները չեն կարողանում աշխատել, խնդիրները բազմաթիվ են»,- նշեց նա:
Արթուր Աթոյանի խոսքերով՝ մայիսից մինչև աշուն ձկան վաճառքի ծավալները նվազում են, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ աշնանը փակվող ընկերությունների թիվը կավելանա: «Այսպես շարունակվելու դեպքում աշնանը պատկերն ավելի տխուր կլինի»,- ասաց նա:
Նրա խոսքերով՝ ձկնարտադրության ոլորտում առկա խնդիրների մասին բազմիցս բարձրացվել է, ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի նախաձեռնությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է ձկնարտադրական խնդիրների ուսումնասիրությամբ: «Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը նույնպես ընդգրկված է այդ կառույցում և նշում է, որ ձկնաբուծության ոլորտում արտահանման աճ կա, բայց եթե աճ կա, ապա այդ դեպքում ինչու են ժամանակ առ ժամանակ փակվում ձկնարտադրական տնտեսությունները»,- նշեց Արթուր Աթոյանը:
Հայկազ Զեյնալյանը ձկնարտադրությամբ զբաղվում է 2009 թվականի և ինչպես ինքն է վստահեցնում՝ ձկնարտադրությամբ զբաղվելը մեր երկրում ձեռնտու բիզնես չէ:
Նրա խոսքերով՝ ինքնարժեքը բարձր է, արտահանման ծավալները նվազել են, գրեթե բոլոր տնտեսությունները վարկային պարտավորություններ ունեն և չեն կարողանում մարել վարկերը մարել, բացի այդ, նախատեսվում է ջրի վարձի թանկացում: «Իսկ դա նշանակում է, որ ընկերություններն աստիճանաբար կփակվեն»,- ասաց Հայկազ Զեյնալյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով