Հնդիկը գրկախառնությունների ռեկորդային թվով հայտնվել է Գինեսի գրքում
Հնդկաստանի բնակիչ Կրիշա Կումարը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ ռեկորդային թվով գրկախառնությունների համար,-գրում է «Գազետա.ռու»-ն: Նրա նվաճումը կոչվում է «Մեկ րոպեում գրանցած ամենաշատ գրկախառնությունները մի մարդու կողմից»:
Կումարը 60 վայրկյանի ընթացքում գրկախառնվել է 79 մարդու հետ: Այդ թիվը կարող էր լինել 83, սակայն մի քանի գրկախառնումներ Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչների կողմից անվավեր են ճանաչվել:
Ռեկոդակիրը խոստովանել է, որ Գինեսի գրքում հայտնվելը մարդկային ձեռքբերումների ամենաբարձր մակարդակն է: Նախկին ռեկորդը սահմանվել էր 2014 թվականին Ավստրայիայում՝ 77 գրկախառնությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան