«Կամավորական շարժումը նախ պետք է դնել գրագետ ռազմական ռելսերի վրա». Վովա Վարդանով
«Կամավորների մեծ հոսքը դեպի Ղարաբաղ, աշխարհին ցույց տվեց, որ մենք երբեք այդ հողը չենք հանձնի»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը:
Սակայն, ըստ ազատամարտիկի, կարելի է ասել, որ կամավորները գնում էին գրեթե անպատրաստ. «Ի՞նչն է խանգարում, որ նորմալ զինվորական պատրաստություն տեսնենք: Մենք ոնց որ էշի ականջում քնած լինենք, մարտունակ լինելու համար մենք ոչինչ չենք անում: Կամավորական շարժումը նախ պետք է դնել գրագետ ռազմական ռելսերի վրա: Շվեյցարիան մոտ 200 տարի է՝ ոչ մեկի հետ չի պատերազմում, սակայն դա չի խանգարում, որ այնտեղ սրճարաններից ու ռեստորաններից շատ հրաձգարաններ լինեն»:
Վովա Վարդանովի խոսքով՝ այսօր ժողովուրդը ոչինչ չի անում մարտունակ լինելու համար. «Մենք բոլորի համար մեր ուժով պետք է սարսափելի լինենք, իսկ սարսափ ներշնչել հնարավոր է մարտունակ ազգ-բանակ ունենալով, որն էլ կբերի բանակ-պետության կայացմանը»:
Հանդիպմանը ներկա ազատամարտիկ Շահե Աճեմյանն էլ նշեց, որ ապրիլյան առաջին օրերին սահման մեկնելիս կամավորները միայն համազգեստ ստանալու համար մեկ ամբողջ օր կորցրեցին. «Արագ մոբիլիզացման համար պետք էր նախօրոք մտածել: Պատերազմը մեզ խորհելու առիթ տվեց, երևան բերեց մեր թերությունները, քսանամյա թմբիրից դուրս բերեց»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան