Ինչ ստանձնում՝ անում ենք. Նալբանդյան
2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկմանը «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանից հետաքրքրվեց, թե հետևելով միջազգային կազմակերպությունների անհասցե գնահատականներին, ինչպես նաև միջազգային մամուլի հակասական մոտեցումներին, արդյոք նախարարը համամիտ չէ՞, որ արտաքին քարոզչության ոլորտում հայկական կողմը հաճախ պարտվում է:
ԱԳ նախարար Նալբանդյանը ի պատասխան ասաց, որ համամիտ չէ պատգամավորի հետ և հավելեց, որ ՀՀ ԱԳՆ-ում կառույց չկա, որ արտաքին քարոզչությամբ զբաղվի:
Նախարար Նալբադյանը հիշեցրեց, թե նախորդ տարի ասում էին ճիշտ հակառակը, որ 30 հազար դոլար քարոզչության համար է տրվել և այդքան գումարն ինչպես են ծախսել:
«Այնպես որ, այս մասով մեկնաբանություններն անիմաստ են»,-նկատեց պաշտոնյան:
Ինչ վերաբերում է պատգամավորի գնահատականին, թե քարոզչության առումով Հայաստանը հաճախ տանուլ է տալիս, Նալբանդյանը դարձյալ չհամաձայնեց և նշեց, որ իրենք մշտապես խնդիրներ ունենում են Ադրբեջանի հետ:
Ըստ նախարարի, ադրբեջանցիներն էին, որ ասում էին, թե հրաժարվում են համանախագահների հետ հանդիպումից, բայց հետո ասացին, որ համաձայն են հանդիպել:
«Ասում ենք մենք պարտավորություն չունենք Վիեննայում հանդիպումից հետո, բայց հետո ասում են դեմ չենք դրան: Ադրբեջանը նույնիսկ շատ դեպքերում պարտիզանական պատերազմ է տանում տարբեր միջազգային կառույցներում: Այս ամեն ինչը համապարփակ գործընթաց է և առանց նույն քարոզչության գործընթացի, փորձի, դիվանագիտական ջանքերի, բնականաբար գալիս ենք այն համոզման, որ մեր դեպքում ինչ ստանձնում՝ անում ենք»,- հավելեց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Սվիտալսկին սխալվում է. Նալբանդյանը արձագանքում է Հայաստանում ԵՄ դեսպանին
- Հայաստանի և Արցախի միջև ռազմական փոխօգնության համաձայնագրի կնքումը կապված կլինի ապագա զարգացումների հետ. ՀՀ ԱԳՆ
- Եթե նախապայմաններ ստեղծվեն, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում հնարավոր է. Էդվարդ Նալբանդյան