Իսներ. «Կարող եմ շարունակել նույն ոգով»
Ամերիկացի թենիսիստ Ջոն Իսները մարզական կարիերայի ընթացքում 300-րդ հաղթանակն է տոնել` Ֆրանսիայի բաց առաջնության 2-րդ շրջանում 6:4, 6:4, 6:4 հաշվով առավելության հասնելով բրիտանացի Քեյլ Էդմունդի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
«Ես ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում: Իհարկե, պարտվել եմ բազմաթիվ մրցավեճերում, որոնցում համառ պայքար է ընթացել, ինչպես նաև վնասվածքների պատճառով շատ ժամանակ եմ բաց թողել: Հիմա Ֆրանսիայի բաց առաջնությունում կարողացա երկու անընդմեջ հաղթանակ տոնել: Զգում եմ, որ կարող եմ շարունակել նույն ոգով»,- նշել է Իսները:
Հավելենք, որ Իսների հաջորդ մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Թեյմուրազ Գաբաշվիլին: