ՃՈ խնդիրը խախտումները կանխարգելելը պետք է լինի, ոչ թե տուգանելը. Էդուարդ Հովհաննիսյան
«Կարծես թե ճանապարհային ոստիկանության վրա գումարներ հավաքելու, տուգանելու խնդիր դրված լինի»,-լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն՝ անդրադառնալով տեսագրած խախտումների վերաբերյալ ՃՈ որոշումներին:
Նրա խոսքով՝ ընդունված որոշումները հիմնական չեն համապատասխանում թե տեսագրած խախտումենրին, թե օրենսդրության պահանջներին. «Մեզ հասած բողոքները, որոնք ուղարկվում են ոստիկանություն, բոլորը մերժվում են և թողնում ամփոփոխ: Դրանից հետո բնական է դիմում ենք դատարան և բացի մեկ դեպքից, բոլորում վարորդները շահել են: Սրանից կարելի է եզրակացության գալ, որ գումարներ հավաքագրելու խնդիր է դրված»:
Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով ՃՈ խնդիրը խախտումները կանխարգելելը պետք է լինի, ոչ թե տուգանելը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը