Սամվել Բաբայանը Արկադի Ղուկասյանի ծրագրերում ոչինչ չի փոխի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂՀ նախկին նախագահ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արկադի Ղուկասյանի հետ:
-Պարոն Ղուկասյան, հրադադարի կնքումից ի վեր Հայաստանը պաշտպանվողական մարտավարությամբ է առաջնորդվում, ինչի արդյունքում ունեցանք ոչ միայն ապրիլյան քառօրյա պատերազմը, այլև մինչ այդ և դրանից հետո էլ բազմաթիվ զոհեր։ Ըստ Ձեզ՝ մինչև ե՞րբ պետք է մենք պաշտպանվենք։
-Պետք չէ շփոթել պաշտպանվողին զոհի հետ։ Ապրիլյան պատերազմի ընթացքում Բաքուն կրկին անգամ համոզվեց, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Ավելին՝ Ադրբեջանը ստիպված էր խաղաղություն խնդրել։
-Վերջին շրջանում կրկին ակտիվացրել են տարածքային զիջումների մասին խոսակցությունները։ Ո՞ր տարածքների մասին է խոսքը, ո՞րն է մեր զիջումների շեմը։
-Քանի դեռ Ադրբեջանը պատրաստ չէ քննարկել Լեռնային Ղարաբաղի անկախության հարցը, խոսել տարածքների մասին, անիմաստ է։
-Ըստ Ձեզ՝ այսօր վարվող բանակցությունները առաջիկայում որևէ առարկայական արդյունք կտա՞ն։
-Առարկայական արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է վերսկսել բանակցային գործընթացն իր լիարժեք եռակողմ ձևաչափով։ Իսկ մինչ այդ անհրաժեշտ է կայունացնել իրավիճակը շփման գծում։
-Պարոն Ղուկասյան, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը օրեր առաջ վերադարձել է Հայաստան և արդեն հայտնել Արցախ այցելելու իր մտադրության մասին։ Ըստ Ձեզ՝ նա ինչո՞ւ է եկել, Դուք հանդիպե՞լ եք նրան։
-Ո՛չ չեմ հանդիպել։
-Սամվել Բաբայանի վերադարձը ի՞նչ կարող է փոխել Ձեր առաջիկա ծրագրերում։
-Ոչինչ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը