«Արի տունը» առաջարկվում է վերանվանել «Եկուր տուն». ՀԺ
Սփյուռքում կես կատակ, կես լուրջ «Արի տուն» ծրագրի «արի» բառը ներկայացնում են որպես «քաջ»։ Ասում են՝ ի՞նչ ըսել է «արի» քաջ։ «Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ ՀՀ Սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստի ընթացքում այս մասին հայտարարել է ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։ Նա առաջարկել է «արի» բառի վրա կամ շեշտ դնել, որպեսզի հասկանալի լինի, որի բայի հրամայական ձևն է, կամ էլ «արի»-ն սարքել «եկուր», «դարձիր»։
«Որովհետև արևմտահայերենով «արի»-ն «եկուր» կամ «դարձիր» է։ Կամ անունը պիտի փոխենք ու գրենք՝ դարձիր տուն կամ «արի» բառի կողքը պիտի դնենք «եկուր, որ հասկանալի լինի։ Կամ էլ պիտի ասենք՝ «դարձիր տուն», որ նույնը լինի և արևմտահայերենով, և՛ արևելահայերենով»,- ասել է Մելքոնյանը։ Հրանուշ Հակոբյանը դեմ չի արտահայտվել՝ ասելով, որ ինքը համաձայն է, որ դարձնեն «եկուր տուն», բայց մի խնդիր կա՝ այդ ծրագիրը բոլորն այդ անունով են ճանաչում։
Ըստ թերթի, հասարակական խորհրդի անդրանիկ նիստի ընթացքում հայտարարվել է, որ «Արի տուն» ծրագրի իրականացման վրա ծախսվում է տարեկան շուրջ 100 միլիոն ՀՀ դրամ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը