«Մրցում էինք 30-40 տարիներով հմտացած տանկիստների հետ». Հայաստանի փոխչեմպիոն
««Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթի ժամանակ մենք աշխարհին ապացուցեցինք, թե հայ զինվորն ինչեր կարող է անել»,-Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Panorama.am-ի հետ զրույցում ասաց մրցույթում Հայաստանի թիմի մասնակից, փոխչեմպիոն Յուրա Դարբինյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունում` «Ալաբինո» զորավարժարանում անցկացված «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթին մասնակցող հայ տանկիստները նվաճել են մրցույթի երկրորդ տեղն ու որպես լավագույն արտասահմանյան հավաքական՝ մրցույթի կազմակերպիչ ՌԴ պաշտպանության նախարարությունից ստացել մրցանակ՝ մեկ միավոր Տ-90Ս տանկ, որն այս տարվա ապրիլի 27-ին Հայաստան է տեղափոխվել:
«Մրցում էինք 30-40 տարիներով տանկիստի մասնագիտության մեջ հմտացած զինվորականների հետ, իսկ այդ ժամանակ մենք սովորական ժամկետային զինծառայողներ էինք: Շնորհակալ ենք մեր հրամանատարներից, որ այդ կարճ ժամանակահատվածում մեր մարշալների, գեներալների ու գնդապետների փորձն ու հմտությունները կարողացել էին մեզ փոխանցել»,-ասաց փոխչեմպիոնը:
Նա պատմեց, որ Ադրբեջանն այդ մրցույթում ներկա էր որպես դիտորդ. «Նրանք այդտեղ ևս մեկ անգամ համոզվեցին սահմանին կանգնած հայ զինվորի ուժի մեջ»:
Հարակից հրապարակումներ`
- Հայ զինծառայողների նվաճած մրցանակը կհամալրի զինված ուժերի սպառազինությունը
- Բակո Սահակյանը պարգևատրել է «Տանկային երկամարտ-2014» միջազգային մրցույթում փոխչեմպիոնի տիտղոսին արժանացած տանկիստներին
- Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է հայ տանկիստներին
- «Տանկային բիաթլոն-2014»-ի մեր մասնակիցներին դիմավորելու համար ՊՆ-ն տրամադրել է ավտոբուսներ
- Տանկային հաղթանակ. «Աշխարհի հզորագույն երկրների հետ մրցապայքարում սա փայլուն արդյունք է»
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան