Սպորտ 12:48 28/05/2016 Հայաստան

Լիվեն դե Ֆերման. «Միայն տաղանդավոր լինելը բավական չէ»

ԱՄՆ-ի Լոս-Անջելես քաղաքում, որտեղ այս օրերին գտնվում է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակիցը զրուցել է Հայաստանի ազգային թիմի դարպասապահների մարզչի՝ բելգիացի Լիվեն դե Ֆերմանի հետ՝ նրա փիլիսոփայության, հայ դարպասապահների ապագայի և լավ դարպասապահ լինելու համար անհրաժեշտ հատկանիշների մասին։

-Լիվեն, մի փոքր պատմեք Ձեր պրոֆեսիոնալ կարիերայի մասին:
- Ես ավարտեցի խաղային կարիերան 32 տարեկանում, որովհետև հնարավորություն ունեի մարզչական աշխատանքով զբաղվել Սաուդյան Արաբիայում։ Բելգիացի մարզիչներից մեկն իրականացնում էր մի նախագիծ և ցանկանում էր հրավիրել այլ բելգիացի մարզիչների։ Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու էր գործի մի մասի համար։ Իմ պարտականությունների մեջ մտնում էր 11-ից մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների ուժային որակների բարելավումը։ Հենց այդպես էլ սկսվեց իմ մարզչական կարիերան, և ես մնացի այնտեղ համարյա 2 տարի։

-Ինչպե՞ս ստացվեց առաջարկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:
- Այդ 2 տարիներից հետո վերադարձա Բելգիա և սկսեցի տարբեր թիմերում աշխատել որպես դարպասապահների մարզիչ։ Դրանից հետո Մարկ Լելևրը մեր ընդհանուր ծանոթի միջոցով առաջարկեց ինձ աշխատել Հայաստանում։ Բնականաբար, ես մեծ ոգևորությամբ ընդունեցի այդ առաջարկը, քանի որ միշտ էլ սիրում եմ ծանոթանալ նոր երկրի, մշակույթի, լեզվի, գիտելիքներով ու փորձով կիսվել մարդկանց հետ։

- Ի՞նչ կարծիքի եք Հայաստանի ազգային հավաքականի 3 դարպասապահների մասին։
- Դարպասապահների համար շատ կարևոր է փորձը։ 3-ն էլ արդեն այս տարիքում միջազգային  մակարդակի հանդիպումների փորձ ունեն։ Մենք հնարավորություն տվեցինք Արսենին Բելառուսի ընտրանու հետ խաղում, և նա լավ աշխատեց։ Գոռը և Անատոլին նույնպես կարող են լավ հեռանկար ունենալ ապագայում։

- Ձեր մարզումներից երևում է, որ Դուք մեծ ուշադրություն եք դարձնում դարպասապհների՝ գնդակի հետ վարվելուն և ոտքով խաղին։ Դա Ձեր մարզումների ո՞ճն է, թե՞ ժամանակակից միտում։
- Ոչ, դա միտում չէ։ Եթե դուք նայեք խաղը, կտեսնեք, որ դարպասապահները խաղային ժամանակի 30 տոկոսի դեպքում ոտքերով են խաղում։ Հենց այդ պատճառով շատ կարևոր է նրանց սովորեցնել ճիշտ վարվել գնդակի հետ, ժամանակին սկսել թիմի գրոհը։ Հայաստանում այնքան էլ շատ ճնշում չկա դարպասապահների վրա, իսկ երբ նրանց վրա պրեսինգ է գործադրվում, հիմնականումը գնդակը հեռացնում են դեպի առաջ։ Բայց երբ դու խաղում ես միջազգային մակարդակի վրա, շատ կարևոր է  կարողանալ թիմի կառուցողական գործողությունները սկսել հենց դարպասապահից։ Ես օգնում եմ նրանց՝ զարգացնելու այս հատկանիշները:

- Ի՞նչ է պետք՝ լավ դարպասապահ դառնալու համար։
- Լավ դարպասապահ համարվելու պահանջները շատ են փոխվել: Նախկինում գնդակով խաղն այնքան էլ կարևոր չէր դարպասապահի համար, իսկ հիմա յուրաքանչյուր թիմ մեծ ուշադրություն է դարձնում խաղի այդ բաղկացուցչին։ Դարպասապահը պետք է միշտ պահպանի կենտրոնացածությունը, պետք է բնույթով լինի առաջատար և լավ համագործակցի խաղընկերների հետ։

- Որքանո՞վ է դարպասապահի համար կարևոր բարձրահասակ լինելը։
- Իհարկե, դա մեծ առավելություն է, հատկապես՝ եվրոպական մրցաշարերում, երբ բարձրից փոխանցումները շատ են։ Չէի ասի, որ ցածրահասակ դարպասապահը չի կարող լինել բարձրակարգ, հատկապես եթե նա ունի լավ ռեակցիա, բայց շատ ակումբներում մասնագետները չափում են երեխաների հասակը, և եթե զգում են, որ նրանք ապագայում չեն գերազանցի 185 սմ-ը, նրանց չեն վերցնում մարզումների։

- Մեր պատանիների մեջ կա՞ն խոստումնալից դարպասապահներ։
- Այո, կա մի դարպասապահ, ով հանդես է գալիս Հայաստանի Մ-14 հավաքականում՝ Ռուբեն Մարտիրոսյանը։ Ցավոք, որոշակի սխալներ թույլ տվեց ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարում։ Նա պետք է հասկանա, որ միայն տաղանդավոր լինելը բավական չէ, և պետք է քրտնաջան աշխատել։ Բարեբախտաբար, հասկանում է այդ ամենը։ Ես հուսով եմ, որ նա լավ դարպասպասահ կդառնա։ Մյուս թիմերում ևս կան տաղանդավոր երեխաներ, այլապես նրանք հավաքական չէին հրավիրվի։

- Ո՞վ է, ըստ Ձեզ, պատմության մեջ լավագույն դարպասապահը:
- Շատ դժվար հարց է՝ նման այն մեկին, երբ հարցնում են՝ Մեսսի՞ն է ավելի ուժեղ, թե՞ Ռոնալդուն։ Եթե դիտարկենք մեր օրերի դարպասահներին, Նոյերն է շատ ուժեղ, Տեր Շտեգենը, Թիբո Կուրտուան։ Եթե դիտարկենք բոլոր ժամանակների դարպասապաներին, կարող եմ ասել, որ ես հավանում էի Շմեյխելի, Վան դեր Սարի, Միշել Պրյուդոմի խաղաոճերը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:33
Բողոքի ակցիաների ֆոնին Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էմանուել Մակրոնին կոչ է արել մինչև աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը...
Աղբյուր` Panorama.am
12:04
Ադրբեջանի և Իրանի սահմանին ընթանում է Ռաիսի-Ալիև հանդիպումը
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի սահմանին սկսվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
11:48
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի
Բագրատ Սրբազանն այս պահին Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի։ Պատարագի մասնակիցները Սրբազանին դիմավորում են եկեղեցու բակում։...
Աղբյուր` Panorama.am
11:22
Իսրայելը ավիահարված է հասցրել Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին
Իսրայելական ուժերը ավիահարված են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին։ Այդ մասին հայտնում է Tasnim...
Աղբյուր` Panorama.am
11:07
Զինված հարձակում Կոտայքի մարզում
Գողության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ապրիլի 22-ին ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
10:05
Էրդողանը հայտնել է, թե ինչու է չեղարկվել իր այցը ԱՄՆ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ այցը չեղարկելու և նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման պատճառը երկու կողմերի գրաֆիկների...
Աղբյուր` Panorama.am
09:00
Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա:
Աղբյուր` Panorama.am
08:54
Արարատի մարզում տեղի է ուենցել մասնակի փլուզում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}