Պետրա Կվիտովա. «Սա «Մեծ սաղավարտում» իմ ամենավատ ելույթներից մեկն է»
Չեխ թենիսիստուհի Պետրա Կվիտովան շեշտել է, որ իրեն սեփական «ափսեում» չի զգացել Շելբի Ռոջերսի հետ «Roland Garros»-ի երրորդ շրջանի խաղում (0:6, 7:6, 0:6): Նա նշել է, որ այդ արդյունքը վատագույններից մեկն է իր կարիերայում:
«Ես ինձ սեփական «ափսեում» չէի զգում և խաղից առաջ գրեթե չէի քնել,- Կվիտովայի խոսքերը մեջբերել է «Reuters»-ը:- Հոգնած էի, և ոտքերս ծանրացել էին: Ոչինչ չէր ստացվում: Սա իմ ամենավատ ելույթներից մեկն է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը