Չեխ ռազմական փորձագետ. Ողջերը կնախանձեն մահացածներին
«ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ռազմական բախումը կավարտվի միջուկային հարվածով, որի դեպքում «ողջերը կնախանձեն մահացածներին»,- ռուսական «RT» լրատվականի փոխանցմամբ, չեխական «Parlamentní Listy» պարբերականին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել չեխ ռազմական փորձագետ Մարտին Կոլլերը:
Փորձագետը, մասնավորապես, սուր քննադատության է ենթարկել Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստրոբնիցկու՝ 100 չեխ զինվորականների ՌԴ-ի սահման ուղարկելու նախաձեռնությունը, որը ըստ Պրահայի, պետք է ցույց տա ՌԴ-ի դեմ ՆԱՏՕ-ի արշավին Չեխիայի հավատարմությունը:
Կոլլերի խոսքով, Չեխիայի իշխանությունների նման մտադրությունը մեծացնում է միջուկային պատերազմ սկսելու հավանականությունը: Իհարկե, ըստ փորձագետի, իրական ռազմական բախման պարագայում սահմանին տեղակայված 100 զինվորականները ոչնչի վրա չեն կարող ազդել, այնուհանդերձ նման քայլը ցույց է տալիս, որ Չեխիան աջակցում է պրեվենտիվ պատերազմ հրահրելու ԱՄՆ նկրտումներին և կիսում է ստեղծված իրավիճակի համար պատասխանատվությունը:
Նա նաև մտահոգություն է հայտնել, որ դեպքերի նման զարգացման պարագայում հենց չեխ զինվորականները կարող են դառնալ «դժվար տարբերակվող ինչ-որ կանաչ մարդուկների» հարձակման թիրախը, որի նպատակը կլինի Չեխիայում հակառուսական տրամադրությունների ընդլայնումը, որպեսզի «պարարտ հող ստեղծվի ռուսական ագրեսիայի դեմ պատերազմի համար»:
Ըստ փորձագետի իրավիճակի համանման զարգացումները պատմության մեջ շատ են:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը