Ստորջրյա բալետի ներկայացում Չինաստանում
Ոչ ավանդական բալետի այս ձևը քիչ հիացմունք չպատճառեց հանդիսատեսին, որ օրերս ներկայացվեց չինական Ocean Aquarium-ում։ Ստորջրյա պարուհիների պարային կոմպոզիցիան զարմացնում էր իր կատարման տեխնիկայի բարդությամբ։ Քսան «ստորջրյա բալետի» պարուհիներ, շնչառությունները երկար ժամանակ պահած, կառուցում էին «խելքից դուրս» ֆիգուրներ և իրավմամբ արժանանում երկար ծափահարությունների։
Ընդ որում՝ Ocean Aquarium-ում նրանց հետ լողում էին տարբեր ձկներ ու ծովային կենդանիներ։
gbtimes.com -ը նշում է, որ ստորջրյա շոուները քիչ չեն հանդիպում, բայց այս մեկը առանձնանում էր իր գեղատեսիլությամբ։
Բալետի մի մասը՝ տեսանյութում.
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ