Մեկ տարվա ընթացքում «Google ֆոտո» է ներբեռնվել 24 մլրդ «սելֆի»
Google ընկերությունը հրապարակել է «Google ֆոտո» ծառայության մեկ տարվա հաշվետվությունը: «Գազետա.ռու»-ն գրում է, որ մեկ տարվա աշխատանքի ընթացքում այցելու օգտատերերի թիվը գերազանցել է 200 մլն-ը, որոնցից 100 մլն-ը հայտնվել է ծառայության թողարկման մեկ ամսվա ընթացքում:
Ծառայությունը կարող է լուսանկարներում ճանաչել վայրերը և նշել դրանք: Այդպիսով, ծրագիրն ինքնուրույն լուսանկարների վրա 2 տրլն նշում է արել, որոնցից 24 մլրդ-ը «սելֆի» են եղել:
«Google ֆոտո» ծառայությունը թողարկվել է 2015 թվականի մայիսին: