Ավստրալիայում որոնում են կնոջը, որի վրա հարձակվել է կոկորդիլոսը
Ավստրալիայում որոնում են կնոջը, որի վրա հարձակվել է կոկորդիլոսը: Այս մասին հայտնել է Ավստրալիայի ոստիկանության ներկայացուցիչը, գրում է BBC-ին:
Կնոջը ջերմատեսիլով հագեցած ուղղաթիռից գտնելու փորձերն անհաջող են անցել: Որոնումները շարունակվում են, փրկարարներն աշխատում են տարբեր ուղղություններով:
Դեպքը տեղի է ունեցել Քվինսլենդ նահանգի Դեյնթրի ազգային պարկում: Կոկորդիլոսը հարձակվել է երկու կանանցից մեկի վրա, որոնք փորձել են երեկոյան ծովում լողալ:
Նրանք ջրի մեջ են եղել, երբ զգացել են հարվածը: Դրանից հետո կոկորդիլոսի զոհը գոռացել է, իսկ հետո անցել է ջրի տակը:
Ընկերուհին փորձել է կնոջը ափ հանել, բայց չի կարողացել:
Փրկված կնոջը հոսպիտալացրել են շոկային վիճակում: Նահանգի շտապ օգնության ներկայացուցիչը հայտնել է, որ կինն ունի ձեռքի պատռվածք, որը նա ստացել է կենդանու դեմ պայքարելիս:
Կորած և տուժած կանայք տեղացի չեն, և հավանաբար չեն իմացել, թե լողալու համար ինչ վայր են ընտրում:
Վերջին 30 տարում այս շրջանում գրանցվել է մահվան ելքով կոկորդիլոսի հարձակման երկու դեպք:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը