Քաղաքական 18:04 30/05/2016 Տարածաշրջան

Լիբերմանի դերակատարումը իսրայելա-ադրբեջանական հարաբերություններում կլինի խիստ սահմանափակ. Փորձագետ

Հեղինակ` Արմեն Պետրոսյան, փորձագետ

Իսրայելի նոր պաշտպանության նախարարի՝ Ավիգդոր Լիբերմանի, նշանակման հետ կապված Ադրբեջանում տիրող ոգևորությունը հազիվ թե քարոզչական հարթությունից տեղափոխվի առավել առարկայական ոլորտ, քանի որ այդ հարցում առկա են լուրջ օբյեկտիվ խոչընդոտներ:

Միանշանակ, բավական մեծ է «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության առաջնորդ Ա. Լիբերմանի ավանդն իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների զարգացման գործում՝ հատկապես նրա՝ Իսրայելի ԱԳ նախարար եղած ժամանակաշրջանում, ինչին նպաստում էր նաև Լիբերմանի տվյալ պաշտոնի գործառույթների բնույթը: Մինչդեռ ՊՆ-ի պաշտոնում իսրայելցի քաղաքական գործչի պաշտոնավարման ընթացքում Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման լուրջ հեռանկարներ ակնկալելն անտրամաբանական է։

Բանն այն է, որ Իսրայելում ՊՆ-ի պաշտոնը զբաղեցրած ցանկացած անձի պաշտոնական գործառույթները հատկապես քաղաքական, միջպետական հարաբերությունների բնագավառներում խիստ սահմանափակ են, ասել է, թե՝ Իսրայելի անվտանգության ոլորտում նոր ՊՆ-ի առջև առկա խնդիրներն այնքան առարկայական և բազմավեկտոր են, որ ադրբեջնական քարոզչադաշտում շրջանառվող՝ Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական հարաբերությունների զարգացմանը միտված Լիբերմանի հնարավոր գործունեությունն ընդամենը պատրանք է: Ի դեպ,  հենց այսօր «Trend» գործակալությանը տված հարցազրույցում Իսրայելի նորանշանակ ՊՆ-ի արտահայտած բավական լղոզված կարծիքում այդպես էլ չեն հնչել ադրբեջանական կողմի ակնկալած վերոնշյալ շեշտադրումները։

Որպես հավաստում վերն արտահայտած կարծիքիս՝ նշեմ առնվազն 2 հանգամանք.

Նախ՝ պաշտպանական ոլորտում Իսրայելի առջև այսօր ծառացած են բավական սուր հիմնախնդիրներ հատկապես երկրի անմիջական հարևանությամբ շրջաններում ստեղծված իրավիճակով՝ Գազայի հատվածում պաղեստինյան արմատական կառույցների հետ մշտապես ակտիվ դիմակայությունը, սիրիական ճգնաժամի հետևանքով՝ իսրայելասիրիական սահմանին ստեղծված անկայուն իրավիճակն, իսրայելալիբանանյան ուղղվածությամբ՝ «Հիզբալլահի» հնարավոր գործողությունների մշտական սպառնալիքը, և այլն։

Իսկ ներքաղաքական հարթությունում, պետք է նշել, որ Լիբերմանի նշանակումը ՊՆ-ի պաշտոնում բավական լուրջ խնդիրներ է առաջացրել վարչապետ Բենյամին Նեթանյահուի համար ոչ միայն ընդդիմության բացասական վերաբերմունքի առնչությամբ, այլև՝ հենց իշխող կոալիցիայի ներսում, երբ վարչապետի կոալիցիոն գործընկերներից ֆինանսների և կրթության նախարաները մի քանի փուլում՝ ընդհուպ մինչև Լիբերմանի նշանակման վերջին պահը, ներկոալիցիոն շահարկումներում փորձում էին քաղել սեփական հաղթաթղթերը՝ հակառակ դեպքում սպառնալով անգամ իշխող կոալիցիայի տապալմամբ և նոր ընտրությունների անցկացմամբ: Հետևաբար, նշվածը հաշվի առնելով, ակնհայտ է, որ Ա. Լիբերմանի գործունեությունը պետք է լինի բավական զգույշ, հավասարակշռված՝ միտված բացառապես երկրի նեղ շահերին, այլապես խնդիրները ողջ կոալիցիայի համար պարզապես անխուսափելի են: Հենց այս համատեքստում է, որ հատկապես Ադրբեջանի հետ հարաբերությունների ուղղությամբ Լիբերմանի առանձնահատուկ մոտեցումը կարող է ճակատագրական լինել նրա համար, քանի որ մեկ անգամ չէ, որ արդեն Իսրայելի գործող ՊՆ-ն ընդդիմադիր «Մերեց» կուսակցության ղեկավար շրջանակների կողմից մեադրվել է Բաքվի գործակալը լինելու մեջ. նման վերջին քննադատությունը հնչել է անցյալ շաբաթվա ընթացքում։

Ինչ վերաբերում է՝ իսրայելա-ադրբեջանական փոխգործակցության հնարավոր հեռանկարներին, անշուշտ, իսրայելա-ադրբեջանական հարաբերություններում հատկապես նախորդ 6 տարիների ընթացքում նկատվել է զգալի առաջընթաց՝ հատկապես էներգետիկ, գյուղատնտեսական, ռազմատեխնիկական ոլորտներում, ինչին, բացի 2 երկրների նեղ տնտեսական շահերը, ռազմավարական տեսանկյունից նպաստում էին նաև մերձավորարևելյան տարածաշրջանում ծավալվող զարգացումները, հատկապես՝ «Իրանի միջուկային ծրագիրը»: Վերջինի կարգավորմանը նախորդած շրջանում Իսրայելն Ադրբեջանի տարածքը դիտարկում էր որպես կարևոր պլասդարմ՝ Իրանի հետ կապված հետախուզական տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև՝ հնարավոր ռազմական գործողություններ իրականացնելու համար: Մինչդեռ հիմա, երբ փաստացի կարգավորման փուլում են Իրանի և Արևմուտքի միջև հարաբերությունները, Ադրբեջանի աշխարհագրական դիրքի ռազմավարական կարևորությունը ևս էականորեն նվազել է: Հետևաբար, առաջիկա 2-3 տարիների ընթացքում ինչպիսի առաջընթաց էլ գրանցվեն իսրայելա-ադրբեջանական հարաբերություններում, Լիբերմանի դերակատարումը դրանում կլինի խիստ սահմանափակ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:33
Բողոքի ակցիաների ֆոնին Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էմանուել Մակրոնին կոչ է արել մինչև աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը...
Աղբյուր` Panorama.am
12:04
Ադրբեջանի և Իրանի սահմանին ընթանում է Ռաիսի-Ալիև հանդիպումը
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի սահմանին սկսվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
11:48
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի
Բագրատ Սրբազանն այս պահին Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի։ Պատարագի մասնակիցները Սրբազանին դիմավորում են եկեղեցու բակում։...
Աղբյուր` Panorama.am
11:22
Իսրայելը ավիահարված է հասցրել Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին
Իսրայելական ուժերը ավիահարված են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին։ Այդ մասին հայտնում է Tasnim...
Աղբյուր` Panorama.am
11:07
Զինված հարձակում Կոտայքի մարզում
Գողության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ապրիլի 22-ին ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
10:05
Էրդողանը հայտնել է, թե ինչու է չեղարկվել իր այցը ԱՄՆ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ այցը չեղարկելու և նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման պատճառը երկու կողմերի գրաֆիկների...
Աղբյուր` Panorama.am
09:00
Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա:
Աղբյուր` Panorama.am
08:54
Արարատի մարզում տեղի է ուենցել մասնակի փլուզում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}