Մարշալին ավելի լավ կլիներ ներկայացնել շարժման մեջ. քանդակագործ
Հասարակության մեջ ամենաանպաշտպան և ամենաանօգնական խավը երևի թե արվեստի մարդիկ են,-լրագրողների հետ հադիպմանն ասաց քանդակագործ Լևոն Թոքմաջյանը՝ նշելով, որ այդ խավի հանդեպ քննադատական վերաբերմունքի ականատեսը եղանք վերջին օրերին:
Անդրադառնալով օրեր առաջ Ավան վարչական շրջանում տեղադրված մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանին՝ քանդակագործը նշեց. «Բաբաջանյանի արձանի հեղինակի հետ ծանոթ եմ, շատ տաղանդավոր տղա է: Այն որ քննադատում են նրա աշխատանքը, կարող եմ ասել, որ արվեստագետն էլ կարող է սխալվել և սայթաքումներ ունենալ»:
Թոքմաջյանի պատկերացմամբ՝ հերոսին ավելի լավ կլիներ ներկայացնել շարժման մեջ, որ դինամիկա, ներքին պոռթկում լիներ, որ երիտասարդությունը նայեր և ցանկանա նմանվել:
«Արվեստը այդպիսի խնդիր ունի, որպեսզի ոգևորի մարդկանց: Մարշալի քանդակի հեղինակը որոշել է հերոսին ներկայացնել հետպատերազմյա, ավելի հանգիստ վիճակում, շատ խիստ չպետք է լինել այս գործի նկատմամբ»,-ավելացրեց Լևոն Թոքմաջյանը:
Հարակից հրապարակումներ`
- Բաբաջանյանի արձանը որոշ թերություններ ունի. Քաղաքաշինության նախարար
- Բաբաջանյանը նորմալ դիրքով է նստած, մարշալին վայել. Կամո Արեյան
- Եվս մի «պանթեոնային» քանդակ Երևանում՝ մարշալ Համազասպ Բաբաջանյան
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը