Կայացավ Հայաստանի աթլետիկայի մեծահասակների առաջնությունը
Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացավ աթլետիկայի 2016 թ. առաջնությունը, որի ժամանակ խաղարկվեց մեդալների 35 հավաքածու:
Հայաստանի բարձրացատկի չեմպիոն դարձավ Արտյոմ Ալեքսանյանը (1,95): Սկավառակի նետման ժամանակ լավագույն արդյունք գրանցեցին Հերմինե Ավետիսյանը (43 մ 20 սմ) և Ալբերտ Մարտիրոսյանը (44 մ 74սմ): Գնդի հրման վարժությունում 17 մ 08 սմ արդյունքով Հայաստանի չեմպիոն դարձավ Ալբերտ Մարտիրոսյանը, իսկ աղջիկների պայքարում լավագույնը Հերմինե Ավետիսյանն էր (12 մ 51 սմ): Նիզակի նետման վարժությունում առաջին տեղում էին Ալբերտ Մարտիրոսյանը (60 մ 15սմ) և Քրիստինե Հարությունյանը (38 մ 87սմ):
Հեռացատկում 35 սմ արդյունքով Գոռ Ներկարարյանն առաջին էր, աղջիկների պայքարում ոսկե մեդալ նվաճեց Քրիստինե Հարությունյանը (5մ 63 սմ): Եռացատկում երկրի չեմպիոն դարձավ և օլիմպիական նորմատիվ սահմանեց Լևոն Աղասյանը (16 մ 85 սմ): Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Վազքային ձևերում 100 մետր աղջիկների պայքարում 12.03 վրկ-ով առաջին տեղում Գայանե Չիլոյանն է: Տղաների պայքարում 10.92 վրկ արդյունքով առաջին տեղում Արթուր Մուրադյանն է: 200 մետր վազքում աղջիկների մրցավազքում օլիմպիական նորմատիվ լրացրեց Գայանե Չիլոյանը, ով տարածությունը հաղթահարեց 23.16 վրկ-ում: Տղաներից նշված տարածությունը 22.39 վրկ արդյունքով առաջին հատեց Արթուր Մուրադյանը: 400 մետր վազքում ոսկե մեդալակիրներ դարձան Ստելա Թամրազյանը (58.51վրկ.) և Տիգրան Մկրտչյանը (48.63 վրկ): 800 մետրում աղջիկներից լավագույնը Էլլադա Ալավերդյանն էր (2.23.31), իսկ տղաներից` Տիգրան Մկրտչյանը (1.53.33):
1500 մետր վազքաձևի տղաների պայքարում 3 րոպե 56.81 վրկ արդյունքով լավագույնը Երվանդ Մկրտչյանն էր: Իսկ Լիլիթ Հարությունյանը լավագույնն էր աղջիկների մեջ` 5 րոպե 09.12 վրկ.: 3000 մետր տարածությունն առաջինը հատեցին Ստելա Թամրազյանը (11 րոպե 34.58 վրկ.) և Երվանդ Մկրտչյանը (8 րոպե 38,15 վրկ):
4x100մետր փոխանցումավազքում առաջին տեղում ԱՕՄ-ի թիմերն էին: Իսկ 4x400 մետր փոխանցումավազքում հաղթեց Վանաձորի թիմերը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը