Նիկոլ Փաշինյան. Վարդան Օսկանյանը թալանի դիվանագիտական ներկայացուցիչն է եղել
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ընթացքում անդրադառնալով հայաստանյան ընդդիմադիր դաշտին՝ ասել է. «Իշխանության տարիներին ինչ ասես տեղի է ունենում, իշխանության մասն են լինում, օգտվում են իշխանական կերակրատաշտից հետո՝ հանգամանքների բերումով, իշխանությունից դուրս են մնում, մի քանի տարի անց վերադառնում են ասում. «ժողովուրդ, գիտեք թալանում են, այս ի՜նչ է կատարվում»: Ընկեր, Վարդան Օսկանյանը էդ թալանի դիվանագիտական ներկայացուցիչն է եղել: Այսօր մեր ընդդիմադիր դաշտի 90 տոկոսն այդ նույն մարդիկ են: «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, Վարդան Օսկանյանը, մյուսները»:
Դիտարկմանը, թե այս հայտարարությունից հետ Ձեզ մեղադրելու են իշխանության հետ համագործակցելու մեջ, Փաշինյանն արձագանքեց, «Տո ղալաթ են անելու, ով որ մեղադրի՝ կանչեք այստեղ դեմ-դիմաց խոսակցության: Ուզում ենք բոլորին միաժամանակ հրավիրեք՝ տեսնեմ ով ում, ինչի մեջ կմեղադրի»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր և Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական համագործակցությունն այլևս անցյալում է, և եթե ֆորս-մաժորներ չլինեն, ապա առաջիկա ընտրություններին իր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայանալու է միայնակ՝ առանց դաշինքի:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը