Սերժ Սարգսյանը ստորագրել է Ընտրական օրենսգիրքը և մի շարք օրենքներ
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին ստորագրել է ԱԺ ընդունած մի շարք օրենքներ, այդ թվում՝ Ընտրական օրենսգիրքը:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության oրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական oրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները:
Հայաստանի Ազգային ժողովոը Ընտրական օրենսգրքի նախագիծը և հարակից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերն ընդունել էր մայիսի 25-ին:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի Ընտրական օրենսգիրքը ընդունվեց վերջնականապես
- Ընտրական օրենսգիրքը ԱԺ-ում ընդունվեց նաև 2-րդ ընթերցմամբ
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը