Փարիզը ճանաչվել է ամենակարճ աշխատանքային շաբաթն ունեցող քաղաք
Փարիզի բնակչության աշխատանքային շաբաթը ճանաչվել է ամենակարճն աշհարհում: The Telegraph-ին հղում անելով գրում է «Գազետա.ռու»-ն:
Շվեյցարական UBS բանկի իրականացրած հետազոտության համաձայն` փարիզցիները շաբաթական միջինն աշխատում են 30,84 ժամ, ինչն աշխարհի խոշորագույն քաղաքներում ամենափոքր ցուցանիշն է:
Երկրորդ տեղում է ֆրանսիական Լիոնը, որի բնակիչները շաբաթվա մեջ աշխատում են 31,36 ժամ: Մոսկվան զբաղեցրել է երրորդ հորիզոնականը` շաբաթական 31,66 աշխատանքային ժամ: Հաջորդ տեղերում Հելսինկին և Վիեննան են:
Նշվում է, որ ամենաերկար աշխատանքային շաբաթը գրանցվել է Հոնկոնգում, որտեղ մարդիկ աշխատում են շաբաթական ավելի քան 50 ժամ:
Բացի այդ, հետազոտությունը ցույց է տվել, որ 10 ղեկավարներից 6-ը կարծում են, որ աշխատանքային օրը 8 ժամից մինչև 6 ժամ կրճատելն ավելի օգտակար կլինի բիզնեսի համար:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը