Միակ հաղթանակը տոնել է Լիլիթ Գալոյանը
Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են 3-րդ տուրի հանդիպումները:
Հայաստանի ներկայացուցիչներից հաջող է հանդես եկել և պարտիան հաղթանակով է ավարտել Լիլիթ Գալոյանը` պարտության մատնելով ռուս շախմատիստուհի Իրինա Ուտիատսկայային: Երկու անընդմեջ հաղթանակից հետո Մարիա Կուրսովան միավորը կիսել է Յովանկա Հուսկայի հետ: Իրենց պարտիաները ոչ ոքի են ավարտել նաև Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը:
Հիշեցնենք, որ շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Ռումինիայի Մայամա քաղաքում: Այն մեկնարկել է մայիսի 27-ին և կավարտվի հունիսի 8-ին:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը