Թայվանի ափերին 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թայվանի հյուսիս-արևելքում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել,-գրում է «Ինտերֆաքս»-ը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է կղզու ափից մոտ 90 կմ հեռավորության վրա, խորությունը կազմել է ավելի քան 240 կմ: Սպասվելիք ցունամիի մասին նախազգուշացումներ չեն եղել:
Տեղի բնակիչների խոսքերով՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են հիմնականում Թայբեյ կղզու գլխավոր քաղաքում և «Taipei International Airport»-ի տարածքում: Փլուզումների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին