Քաղաքական 15:25 01/06/2016 Տարածաշրջան

Երևան-Մոսկվա-Բաքու հեռուստակամուրջ ԼՂ հիմնախնդրի թեմայով

Այսօր  կայացավ «Ռուսաստանի միջնորդության հեռանկարները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում» թեմայով Երևան-Մոսկվա-Բաքու տեսակամուրջը: Տեսակամուրջին հայաստանյան կողմից մասնակցում էին ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանն ու Թևան Պողոսյանը:

Բաքվից  տեսակամուրջին մասնակցում էին Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռաֆիմ Մուսաբեկովը և Բաքվի ռազմամշակութայինության միջազգային կենտրոնի խորհրդական, քաղաքագետ Տոֆիկ Աբասովը:

Մոսկվայի ստուդիայից տեսակամուրջին մասնակցում, ինչպես նաև գործընթացը համակարգում էր «Россия Сегодня» ՄԼԳ  Զինովևյան ակումբի անդամ, փիլիսոփա-մարդաբան Վլադիմիր Լեպյոխինը:

Սկսելով տեսակամուրջը՝ վերջինս առաջ քաշեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Ռուսաստանի դերի և նշանակության հարցը:

Տոֆիկ Աբասովն իր խոսքում կարևորեց Ռուսաստանի դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ողջ 22 տարիների ընթացքում՝ նշելով, որ Մոսկվան  ցույց տվեց իր դիվանագիտության արդյունավետությունը նաև ապրիլյան իրադարձությունների ժամանակ, իսկ ինչ վերաբերում է կարգավորման գործընթացին, ապա այստեղ ադրբեջանցի քաղաքագետը առաջ քաշեց, «տարածքենրի վերադարձի», ՄԱԿ ԱԽ-ի 4 բանաձևերի վրա հիմնված Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումները՝ նշելով, թե՝ «հիմնախնդրի կարգավորման համար հայկական զորքերը պետք է դուրս բերվեն հակամարտության գոտուց»:

Աբասովը  ասաց նաև, թե՝ Ռուսաստանը պետք է ակտիվացնի իր միջնորդական քայլերը, որի տակ Ադրբեջանցի քաղաքագետը նախ և առաջ պատկերացնում էր «Հայաստանի վրա ճնշումների գործադրումը»: Ըստ նրա՝ կարգավորման գործընթացում պետք է անցնել «առարկայական քայլերի» քննարկմանը:

Սրան ի պատասխան՝  ՀՀ ԱԺ ատգամավոր Խոսրով Հարությունյանը նշեց, որ հենց այդտեղ է կայանում հայկական և ադրբեջանական կողմերի դիրքորոշումների գլխավոր տարբերությունը: Մասնավորապես՝ եթե ադրբեջանական կողմի համար ԼՂ հիմնախնդիրն ընդամենը տարածքների հարց է, ապա հայկական կողմի համար դա առաջին հերթին  արցախահայության գոյության իրավունքն է:

Խոսրով Հարությունյանը նշեց, որ բանակցային տեսանկյունից դրական կլիներ վերադառնալ 1994թ-ին ստեղծված իրավիճակին, երբ Ադրբեջանը դեռևս չէր սանձազերծել սպառազինության մրցավազքը և պաշտոնական Բաքուն անընդհատ չէր  հնչեցնում  խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու սպառնալիքները:  

Հերթը հասավ Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ռաֆիմ Մուսաբեկովին, ով նշեց, թե բնական է  հայկական կողմի ցանկությունը  1994թ-ին ստեղծված իրավիճակին վերադառնալու հարցում: Ադրբեջանցի պատգամավորն իր գործընկերոջ նման կրկին սկսեց առաջ բերեց պաշտոնական Բաքվի խոսքը, թե «Ադրբեջանը տնտեսապես և ռազմապես բազմաթիվ անգամներ գերազանցում է Հայաստանին, իսկ Հայաստանից մարդիկ փախչում են»:

Ռաֆիմ Մուսաբեկովը նույնպես շեշտեց, որ ադրբեջանական կողմի համար խնդրի միակ լուծումը հայկական զորքերի դուրսբերումն ու տարածքների հանձնումն է Ադրբեջանին:  Նա, անդրադառնալով Խոսրով Հարությունյանի՝արցախահայության գոյության և ապրելու իրավունքի մասին դրույթին, վստահեցրեց, որ Արցախի հայությանը Ադրբեջանում ոչ ոք չի ցանկանում վռնդել իր հողերից՝ հերթական անգամ հիշեցնելով ադրբեջանցի փախստականների և տեղահանվածների իրավունքների վերաբերյալ Բաքվի պաշտոնական դիրքորոշումը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, արձագանքելով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար կոնկրետ քայլերի դիմելու՝ Բաքվի ստուդիայից հնչեցված տեսակետին՝ ասաց, որ ստեղծված իրավիճակում ամենաառարկայական քայլը կլիներ այն, որ Բաքուն բանակցությունների սեղանի շուրջ նստեր անմիջականորեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ  և փորձեր հասնել խնդրի կարգավորմանը: Բացի դրանից, ըստ Թևան Պողոսյանի, առարկայական առաջընթացի մասին հնարավոր կլինի խոսել միայն այն պարագայում, եթե Բաքվում վերջնականապես հրաժարվեն խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակից և դադարեն հայ սպային գիշերը կացնահարած կամ սպանված զինվորի գլխատող անձանց հերոսացնել:

Ըստ Թևան Պողոսյանի՝արդեն 25 տարի է, ինչ ԼՂՀ-ն հռչակել է իր անկախությունը և կարողացել է Ադրբեջանին արժանի հակահարված տալ երկու Արցախյան պատերազմներում:

«Եթե Բաքուն իր մեջ ուժ գտնի և Սեպտեմբերի 2-ին պատվիրակություն ուղարկի Ստեփանակերտ ու շնորհավորի այդ անկախությունը, ապա բանակցային գործընթացը կարող է շարժվել մեռյալ կետից»,-նշեց Թևան Պողոսյանը, ինչին ի պատասխան՝  Տոֆիկ Աբասովը նշեց, թե ապրիլյան իրադարձություններում հաղթողը ադրբեջանական կողմն է՝ Թևան Պողոսյանին մեղադրելով, որ նա անգամ ծանոթ չէ հայկական մամուլին, որն, ըստ Աբասովի, «գրում է հայկական ուժերի ձախողման մասին»:

Թևան Պողոսյանը հակադարձեց, որ ինքը շատ լավ ծանոթ է հայկական մամուլին, իսկ այն, որ հայկական մամուլում կարելի է հանդիպել այլակարծություն, իսկ ադրբեջանականում՝ ոչ, ընդամենը խոսում է այն մասին, որ Հայաստանում առկա է ժողովրդավարություն և խոսքի ազատություն, իսկ Ադրբեջանում այն իսպառ բացակայում է:

Թևան Պողոսյանը պնդեց, թե ապրիլյան ռազմական գործողություններում առավելությունը հայկական ուժերի կողմն էր, ինչի մասին վկայում է այն, որ ադրբեջանական կողմը, որը մինչ այդ չէր համաձայնվում անգամ շփման գոտուց դիպուկահարների հեռացման առաջարկին, դրական է արտահայտվել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդնմանը:

Խոսրով Հարությունյանը խոսեց նաև Վիեննայում կայացած նախագահների վերջին հանդիպումից, նշեց, որ այդ բանակցությունների հիմքում դրված էին Հայաստանի բարձրագույն ղեկավարության կողմից բանակցությունների վերսկսման վերաբերյալ նախապայմանները, այն է՝ զինադադարի հաստատումը, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդնման հարցը, ինչպես նաև ռազմական գործողությունների չվերսկսման երաշխիքները: Սա, ըստ Հարությունյանի, խոսում է այն մասին, որ միջազգային հանրությունը գիտակցում է հայկական կողմի դիրքորոշման կառուցողականությունը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբետ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
«Սա չակնկալիքի պայքար է, մեր ազգային ինքնապահպանման բնազդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե...
Աղբյուր` Panorama.am
15:43
Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
«Մասնակցում եմ հանդիպմանը՝ ինձ համար բացահայտելու շարժման բուն նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}