Արգավանդի հյուրանոցում մարմնավաճառին կեղծ թղթադրամ են տվել
Հունիսի 1-ին, ժամը 3-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 45-ամյա Նարինե Գ.-ն և հայտնել, որ Արգավանդում գտնվող հյուրանոցում իրեն ռուսական կեղծ թղթադրամ են տվել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ նույն օրը, ժամը 4-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, կեղծ դրամ իրացնելու կասկածանքով, բերման են ենթարկվել 35-ամյա Հարություն Մ.-ն, 22-ամյա Արսեն Մ.-ն և 24-ամյա Սլավիկ Հ.-ն:
Պարզվել է, որ Արսեն Մ.-ն մոտ 20 օր առաջ ՌԴ Վոլգոգրադ քաղաքում գնել է չորս հատ 500 և երկու հատ 100 անվանական արժեքով կեղծ ռուբլիներ և հունիսի 1-ին, ժամը 01.30-ի սահմաններում, դրանք իրացրել է մարմնավաճառ Նարինե Գ.-ին` վերջինիս ծառայություններից օգտվելու դիմաց:
Նարինե Գ.-ն ներկայացրել է 2.200 ՌԴ կեղծ թղթադրամները:
Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է քննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով