Քաղաքական 09:27 01/06/2016

Մենք մտնում ենք քաղաքականություն մաքուր ձեռքերով. ԳԱԼԱ կուսակցության անդամ

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Հայաստանի  քաղաքական դաշտը համալրվում է նոր կուսակցությունով. ԳԱԼԱ՝  «Գաղափարակից լիբերալների ալյանս»: ԳԱԼԱ-ի հիմնադիր կազմը  Գյումրիի համանուն լրատվամիջոցից է, ինչն էլ մասսայական քննարկումներում ընկալվեց այնպես, որ լրատվամիջոցը դառնում է կուսակցություն: Panorama.am-ը նոր ստեղծվող կուսակցության ապագա ծրագրերի մասին զրուցել է ԳԱԼԱ-ի նախաձեռնող խմբի անդամ Արմենուհի Վարդանյանի հետ:

Panorama.am-Արմենուհի, ճի՞շտ է, որ «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը վերածվում է կուսակցության:
Արմենուհի Վարդանյան-Ոչ, գիտեք, ի սկզբանե էդպես ներկայացվեց: «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը շարունակում է գործել: Ոչ թե «ԳԱԼԱ»-ն է դառնում կուսակցություն, այլ հեռուստաընկերության մի քանի աշխատակիցներ, որոշել են հանդես գալ նախաձեռնությամբ: «ԳԱԼԱ»-ում էլի կան մարդիկ, ովքեր շարունակում են աշխատել և նրանց՝ կուսակցական լինելը դեռ ապագայի հարց է: Կուսակցության նախաձեռնող խումբը Գյումրիի համակարգող կենտրոնն է, որը ստեղծվել է հանրաքվեից առաջ: Ընդհանրացնել և ասել, որ «ԳԱԼԱ»-ն դառնում է կուսակցություն, ճիշտ չէ: Հեռուստաընկերությունը շարունակում է գործել և մի քանի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, լրագրողներ որոշել են հանդես գալ կուսակցություն ստեղծելու նախաձեռնությամբ: Կուսակցությունը և հեռուստաընկերությունը կգործեն միմյանցից անկախ:

Panorama.am-Լավ, խոսենք կուսակցության մասին: Ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ ստեղծել կուսակցություն: Ինչո՞վ և ինչպե՞ս եք տարբերվելու հայաստանյան շատ ու բազմազան կուսակցություններից:
Արմենուհի Վարդանյան-Ի սկզբանե մենք կուսակցություն ստեղծելու նպատակ չենք ունեցել: Ինչո՞ւ մենք հասկացանք, որ անհրաժեշտ է համալրվել նաև այս գործիքակազմով: Գյումրիում հատկապես մենք ականատես ենք լինում հետևյալ իրավիճակին, երբ իշխանությունները որոշել են առաջիկա ընտրություններին ընդառաջ մասնատել դաշտը, բաժան-բաժան անել, պառակտել, ընդդիմադիր զանգվածի քվեները փոշիացնելու ճանապարհը ընտրել:Իշխանությունները հաջողության չեն հասել վերջին մի քանի ընտրությունների ժամանակ, նրանք փորձել են մասնատել դաշտը, բաժան-բաժան անել, ընդդիմադիր զանգվածի քվեները փոշիացնելու ճանապարհ ընտրել, բայց իշխանությունները հաջողության չեն հասել, Գյումրիում տեղի ունեցած որևէ ընտրությունների ժամանակ իշխանությունը չի հաղթել: Մենք հասկանալով, այդ սցենարը շատ լավ ուրվագծելով, նախ որոշեցինք հանդես գալ ընդդիմադիր դաշտի համախմբմամբ, նախքան կուսակցության ստեղծումը, մենք հանդիպումներ ենք ունեցել իրենց ընդդիմադիր համարող քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, զրուցել ենք, փորձել ենք բացատրել, որ իշխանությունների սցենարը դաշտը բաժան-բաժան անելու մասին է: Այդ բանակցությունները հիմա էլ շարունակվում են: Եվ անկախ այդ ամենից, մենք որոշեցինք ինքներս ստեղծել կուսակցություն ու այսօր էլ համախմբան գործընթացը փորձելու ենք կյանքի կոչել: Չգիտեմ՝ ինչպես կավարտվի: Մեր դռները մյուս քաղաքական ուժերի առջև փակված չեն: Մենք առաջարկել ենք ցուցաբերել լայնախոհություն, մի կողմ դնել ամբիցիաները, հասկանալ, որ Գյումրիում հաջողության հասնելու բանաձևը չպառակտվելն է ու իշխանության սցենարը տապալելը: Գյումրին մեր տունն է և թույլ չենք տալու ոտնձգություն մեր տան վրա, թույլ չենք տալու ցեխոտ ոտքերով մտնել մեր տուն և ինչ-որ խաղեր տալ: Փորձելու ենք ամեն գնով անել այնպես, որ Գյումրիում ընդդիմադիր տրամադրությունները չփորձեն պառակտելով ծառայեցնել իրենց նենգ նպատակներին:

Panorama.am-Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք՝ ամեն գնով:
Արմենուհի Վարդանյան-Ամեն գնով քայլերից մեկը նաև կուսակցություն ստեղծելու որոշումն է եղել: Սա դժվար որոշում է եղել, սա երկար քննարկումների միջով անցած որոշում է: Դուք էլ հարցնում եք, թե մտավախություն չկա, որ դժվար կլինի բազում կուսակցությունների մեջ առանձնանալը, երևալը, ճիշտ է, այդ համակարգն էլ այնքան է վարկաբեկվել, որ մտածում ենք՝ արդյոք դա ճիշտ ճանապարհն է, դա ճիշտ կընկալվի հասարակության մոտ: Ամեն գնով տարբերակներից մեկն էլ նաև այս որոշման կայացումն է, որ այո, այլընտրանք չկա, և մենք պետք է կուսակցության ստեղծման հայտ ներկայացնել:

Panorama.am-Ինչի՞ց եք սկսելու: Հաշվի առնելով, որ սեպտեմբերին Գյումրիի քաղաքապետի ընտրություններ են սպասվում, արդյոք մասնակցելո՞ւ եք ընտրություններին:
Արմենուհի Վարդանյան-Մենք քաղաքական հայտ ներայացնելու ենք Գյումրիի քաղաքապետի ընտրություններին մասնակցելով: Մեր գերնպատակը ի սկզբանե և հիմա քաղաքական դաշտում ընդդիմադիր դաշտը համախմբելն է, որպեսզի չլինեն քաղաքական ուժեր, ովքեր կամա, թե ակամա կխաղան իշխանության խաղը և առանձին-առանձին մասնատված կգնան ընտրությունների: Մեր նպատակը նախ և առաջ դա է: Գյումրին միշտ եղել է նախադեպ ու նաև հենց այն հանգամանքը, որ Գյումրին մշտապես «ոչ» է ասել իշխանություններին, ուզում ենք այս ձայները պահել:

Տարիներ շարունակ որպես հեռուստաընկերություն ենք պահել այդ ձայները, մեր լրագրողը հավասարապես կռիվ է տվել տեղամասում, որ թույլ չտա ընտրակեղծիք: Մենք տարիներ շարունակ այդ կուրսն ենք բռնել: Մշտապես պրոպագանդան արել ենք, որ չվերցնեք կաշառք, մենք ենք մեր քաղաքի տերը, մենք թույլ չենք տալու, որ իշխանությունն այդտեղ փորձի իր խաղը տալ: Իշխանություններն արդեն հասկացել են, որ որևէ հաջողության չեն հասնի, տանուլ կտան ու դրա համար որոշեցինք կուսակցություն ստեղծել:

Panorama.am-Ովքե՞ր են ընդդիմադիրները, որոնց հետ այժմ էլ բանակցությունների մեջ եք ու ի՞նչ ակնկալիքներ ունեք բանակցությունների ավարտից:
Արմենուհի Վարդանյան-Հանդիպել ենք «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ, ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ, այն մարդկանց հետ, ովքեր հայտ են ներկայացրել ու պատրաստվում են ունենալ մասնակցություն քաղաքական դաշտում: Հանդիպումների արդյունքները, եթե ամփոփեմ դեռևս չի գոհացնում, դեռևս կան ամբիցիաներ, կան տարաձայնություններ և այլն: Բայց մենք բոլորի հետ հանդիպման ժամանակ ենք ասում, որ մենք պատրաստ ենք մեր  ամբիցիաները մի կողմ դնել, ծառայեցնելով մեր ռեսուրսն ու հեղինակությունը, համախմբվել, բացատրում ենք իրավիճակի վտանգավորությունն ու կարևորությունը, բացատրում ենք, որ պետք չէ տրվել սադրանքների, պետք է այդ սադրանքներին վերջ տրվի ու իշխանական սցենարը տապալվի:Առաջարկն արված է, սպասում ենք՝ տեսնենք՝ ինչ կորոշվի՝ գնա՞լ առանձին ցուցակներով, թե՞ միավորվել, համախմբվել: Մենք ցանկանում ենք, որ մի կողմ դնենք ամբիցիաները, շահերը, տարաձայնությունները և Գյումրիում ստանալ մոդել՝ ընդդիմությունը համախմբվում է հանուն գաղափարի, նպատակի, որ ՏԻՄ ընտրություններում ընդդիմության ձայները չպետք է փոշիացվեն: Երբ բազմիցս հայտարարվում է, թե Գյումրին ընդդիմադիր է, դա միայն պարծենալու համար չէ, վերջ ի վերջո պետք է գա այն օրը, երբ ընդդիմադիր մանդատը վերցնող կլինի, ոչ թե փոշիացնող:

Panorama.am-Դուք ասում եք՝ ծառայեցնելով մեր հեղինակությունն ու ռեսուրսը, նկատի ունեք «ԳԱԼԱ» հեռուստաընկերությո՞ւնը:
Արմենուհի Վարդանյան-Մենք «ԳԱԼԱ»-ի հետ միասին երկար տարիների ճանապարհ ենք անցել: Գյումրիում ճանաչում են հեռուստաընկերությանը, անձնակազմին ու դրա յուրաքանչյուր ներկայացուցչի մաքուր կենսագրությունը գիտեն, գիտեն՝ հանուն ինչ ենք աշխատում: Գիտեն բոլորը մեր հեղինակությունը և այդ հեղինակությունը չծառայեցնել հանուն քաղաքի, դա մեր մեծագույն սխալը կլինի: Շատ կարևոր շրջան է առաջիկա ՏԻՄ ընտրությունները հաշվի առնելով:

Panorama.am-Մտավախություններ չկա՞ն, որ ծառայեցվելով կուսակցությանը, լրատվամիջոցն է հեղինակազրկվում:
Արմենուհի Վարդանյան-Ոչ: Ճիշտ հակառակը: Միմյանց օգնելու ենք, միանշանակ: Կուսակցության նախաձեռնող խումբը «ԳԱԼԱ»-ի հետ ճանապարհ անցած մարդիկ են, ճանաչում են մեզ մեր քաղաքում, գիտեն մեր սկզբունքները ու ամենևին վարկաբեկող նշանակություն չի կարող ունենալ: Մենք մտնում ենք քաղաքականություն մաքուր ձեռքերով և օգուտ տալու պատրաստակամությամբ ու վճռականությամբ ենք մտնում քաղաքականություն:

Panorama.am-Ովքե՞ր են Ձեր կուսակցության առաջին դեմքերը:
Արմենուհի Վարդանյան-Հիմա մեր շարքերում ընդգրկվելու գործընթաց է ընթանում, և ովքեր իրենց կհամարեն մեր գաղափարակիցը, մեր գաղափարները կրողը, կընդգրկվեն: Այս պահին «ԳԱԼԱ» հեռուստաընկերության աշխատակիցներն են, որոնց Գյումրին ճանաչում է: Բայց առաջին դեմքերին թվարկել դեռևս վաղ է: Պարզապես սպասել է պետք, համագումարը տեղի կունենա հուլիսի 1-ին և արդեն շատ հարցերի պատասխաններ կտրվեն և համագումարի օրը, և դրանից հետո:

Panorama.am-Արմենուհի, ինչպե՞ս եք պատկերացնում Գյումրիից դուրս կուսակցության աշխատանքը:
Արմենուհի Վարդանյան-Նախևառաջ սկզբնական նպատակը լինելու է ՏԻՄ ընտրություններին մասնակցելը, հետո մեր առաջ նպատակ ենք դրել, հաղթահարելով դա, մասնակցել նաև 2017-ի խորհրդարանական ընտրություններին, սակայն այդ ամենի մասին թերևս կխոսենք ՏԻՄ ընտրություններից հետո միայն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}