Գուրգեն Արսենյանի որդին ազատ է արձակվել
Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու՝ Գուրգեն Արսենյան կրտսերի խափանման միջոցը փոխվել է, և նա ազատ է արձակվել: Այդ մասին այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Արսենյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Արսենյան կրտսերը կալանավորվել էր խուլիգանության մեղադրանքով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
«Մենք Գուրգեն Արսենյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդույթուն էինք ներկայացրել գործով հսկողություն իրականացնող դատախազին, և դատախազը բավարարել է մեր միջնորդությունը», -փոխանցեց պարոն Ալումյանը:
Ավելի վաղ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ ապրիլի 17-ին ահազանգ էր ստացվել, որ ժամը 04.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան փողոցում գործող գիշերային ակումբներից մեկի մոտ մի խումբ անձինք կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, վիճաբանել միմյանց հետ, որի ընթացքում որպես զենք օգտագործվող առարկաներով՝ գետնից վերցրած քարերով և փայտերով, բռնություն են գործադրել միմյանց նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ապրիլի 20-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ»:
Պատգամավորի որդին կալանավորվել էր մայիսի 14-ին:
Հարակից հրապարակումներ`
- Թող ազատ արձակվի, իսկ գործը քննեն. Գուրգեն Արսենյանի փաստաբան
- Մանրամասներ՝ Գուրգեն Արսենյանի որդու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ
- Պատգամավորի գրասենակը պարզաբանում է ներկայացրել Արսենյանի որդու հետ կատարվածի վերաբերյալ
- Պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդուն խուլիգանության մեղադրանք է առաջադրվել
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով