Իտալական ոստիկանությունը մաֆիայից բռնագրավել է 324 մլն եվրոյի գույք
Իտալական ոստիկանությունը օպերատիվ միջոցառումներ է իրականացրել՝ բռնագրավելու կալաբրիական՝ «Նդրանգետա» մաֆիոզ խմբավորման ունեցվածքը: Առգրավված գույքի արժեքը կազմել է 324 մլն եվրո: Այդ մասին տեղեկացնում է ТАСС-ը:
Ըստ աղբյուրի տվյալների, կալանք է դրվել խմբավորման հետ կապ ունեցած մի շարք ընկերությունների անշարժ ու շարժական գույքի վրա: Հատուկ օպերատիվ գործողությունն իրականացվել է Իտալիայի հարավում գտնվող Կալաբրիա շրջանի Ռեջո-դի-Կալաբրիա քաղաքում, ինչպես նաև Տոսկանայի ու Աբրուցցոյի շրջաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով