Երևանի մի քանի կենտրոնական փողոցներում թույլատրելի արագությունը կիջեցվի
Հունիսի 3-ից Երևանի Կենտրոն վարչական շրջանի Քոչինյան, Տերյան, Պուշկինի և Թումանյան փողոցների որոշ հատվածներում կիջեցվի տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը: Այդ մասին տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանույունը:
Ըստ աղբյուրի, դա արվում է երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով:
Նշվում է, որ մասնավորապես, Քոչինյան փողոցում՝ Արամի և Պուշկինի փողոցների հատվածում, Տերյան փողոցում՝ Պուշկինի և Թումանյան փողոցների հատվածում, Պուշկինի փողոցում՝ Կողբացու և Նալբանդյան փողոցների հատվածում, տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 30 կմ/ժ, իսկ Թումանյան փողոցում՝ Տերյան փողոցի և Մաշտոցի պողոտայի հատվածում՝ 40 կմ/ժ:
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով