Սաուդյան Արաբիայում մահապատիժների կտրուկ աճը Amnesty International-ը անհանգստացնող է համարում
2016 թվականի առաջին կիսամյակում Սաուդյան Արաբիայի իշխանությունները մահապատժի են դատապարտել 100 մարդու: Այդ մասին տեղեկացնում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը՝ հրապարակված զեկույցում, լուրը գրում է գրում է lenta.ru-ն::
«Սաուդյան Արաբիայում մահապատիժների թիվը վերջին երկու տարիների ընթացքում կտրուկ ավելանում է: Դա շատ վտանգավոր միտում է», -հայտարարել է կազմակերպության մերձավորարևելյան մասնաճյուղի ներևկայացուցիչ Ջեյմս Լինչը:
Նա ասել է, որ խնդիրը մտահոգիչ է նաև այն առումով, որ Սաուդյան Արաբիայի դատական համակարգը կատարյալ չէ:
«Հաճախ մարդկանց դատապարտում են մահապատժի՝ ակնհայտ ապօրինի դատական գործընթացներից հետո», -նշել է Լինչը՝ ընդգծելով, որ երկրի իշխանությունները պետք է մահապատիժների հարցում մորատորիում հայտարարեն:
2015-ը, ըստ աղբյուրի, մահապատիժների թվով ռեկորդային է եղել այդ երկրում. 158 մարդ է սպանվել դատարանի որոշմամբ: Նրանց մեծ մասը գլխատվել են կամ գնդակահարվել: Հաճախ սպանվածների դիերը ներկայացվել են հանրությանը:
Առավել հաճախ Սաուդյան Արաբիայում մահապատժի են ենթարկել սպանության ու թմրանյութերի հետ կապված հանցագործություններ կատարելու համար այն դեպքում, երբ թագավորության օրենսդրությունը նման պատիժ նախատեսում է դավաճանության, հավատուրացության, աստվածանարգության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով