Վիրավոր զինծառայողին մի քանի օրից կտեղափոխեն Գերմանիա, մնում է միայն փաստաթղթերը կարգավորվեն
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլյան թեժ օրերի ընթացքում ծանր վիրավորված զինծառայող Ռուբեն Առաքելյանին առաջիկա օրերի ընթացքում կտեղափոխեն Գերմանիա, Բոնն՝ հետագա բուժում ստանալու համար: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Ռուբենի մորաքույրը՝ Նարինե Թումանյանը:
«Մեր եղած գումարին պաշտպանության նախարարը այսօր արդեն փոխանցել է պակասող գումարը՝ 43 հազար եվրո, և հիմա մնում է փաստաթղթային հարցերը կարգավորվեն: Այսօր արդեն վիզաները խնդրել ենք գերմանական կողմից», -հավելեց Նարինեն:
Ռուբենի ազգականուհու փոխանցմամբ՝ շատ են ուրախացել, որ գումարը հավաքվել է. «Շատ եմ խնդրում փոխանցեք մեր շնորհակալությունները պաշտպանության նախարարին, նրա կնոջը, Անահիտ Բախշյանին, առողջապահության նախարարին, «Էրեբունի» հիվանդանոցի բժշկական անձնակազմին»:
Ռուբենին, որ վիրավորվել էր Թալիշում և ունի ողնուղեղային լուրջ վնասվածք, արդեն կարողանում են անվասալյակով տեղափոխել:
Ռուբենին աջակցելու համար բացված են հետևյալ հաշվեհամարները.
ՎՏԲ բանկ. AMD 16041036866800
USD 16041036866801
EUR 16041036866802
RUR 16041036866803
Ստացող՝ Անահիտ Մկրտչյան
Հարակից հրապարակումներ`
- Վիրավոր զինծառայող Ռուբեն Առաքելյանին Գերմանիայում բուժելու համար ամբողջ գումարը հավաքվել է
- Արմանի տրամադրությունը բացվել է, սկսել է նորմալ սնվել. Համբուրգ տեղափոխված զինվորի հայր
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով