Կայացել է «Մենք ապագա օլիմպիականներն ենք» նշանաբանով մարզական միջոցառումը
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել Երեխաների պաշտպանության օրվան նվիրված ավանդական դարձած «Մենք ապագա օլիմպիականներն ենք» նշանաբանով մարզական միջոցառմանը, որն անցկացվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ուսումնամարզական համալիրում` նախկին «Միկա» մարզադահլիճում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը, միջոցառումը կազմակերպել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝ միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո, «Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակներում:
Այս տարի, բացի մայրաքաղաքի վարչական շրջաններից, միջոցառմանը մասնակցել են նաև հանրապետության Արագածոտնի, Արարատի, Կոտայքի և Արմավիրի մարզերի 20 նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաները, որոնք միմյանց հետ մրցել են տարբեր խաղային վարժություններում և միջոցառման ավարտին ստացել տարբեր տեսակի նվերներ:
Միջոցառմանը ներկա են գտնվել և գեղեցիկ ելույթներով հանդես են եկել տարբեր մարզաձևերի պատանի մարզիկներ:
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով