33 տարով դատապարտված Պելեի որդին մարզիչ է դարձել
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի որդին` Էդինյուն, գլխավորել է Սան Պաուլոյի «Ագուա Սանտա» ֆուտբոլային ակումբը: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:
Էդինյուն, ով հանդես էր գալիս դարպասապահի դիրքում, մարզական կարիերան ավարտել է 1999 թ.: Նա 2 անգամ դատապարտվել է` թմրանյութերի վաճառքով զբաղվելու համար: Վերջերս նրան նույն մեղադրանքով դատապարտել են 33 տարվա ազատազրկման, սակայն Էդինյուն մինչ բողոքարկման ժամկետի ավարտը կլինի ազատության մեջ:
Այս հանգամանքը 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստի որդուն ամենևին չի խանգարել գլխավորել «Ագուա Սանտան», որը հիմնվել է 1981 թ.: Մրցաշրջանի արդյունքներով թիմը դուրս է մնացել բարձրագույն խմբից:
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով