Beeline FTTB ինտերնետի համար արդեն հնարավոր է վճարել arca.am կայքի միջոցով
Beeline-ը տեղեկացնում է, որ օպտիկամանրաթելային Beeline ինտերնետի, ինչպես նաև Hi-Line ինտերնետի բաժանորդները կարող են ծառայությունների համար վճարել arca.am կայքի միջոցով:
«ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ օպտիկամանրաթելային Beeline ինտերնետի ծառայությունների համար վճարում կատարել բաժանորդները կարող են` հավաքելով ութանիշ բաժանորդային համարը 11 կամ 13 կոդով «Beeline ֆիքսված հեռախոսակապ կամ ինտերնետ» բաժնում: Hi-Line ինտերնետի դեպքում անհրաժեշտ է նույն բաժնում մուտքագրել ինտերնետի վիրտուալ համարը (ID):
«Beeline-ը շարունակում է հոգ տանել, որպեսզի հաճախորդներին մեզ հետ լինի պարզ և հարմար: Օնլայն վճարումների arca համակարգը երկրում ամենապահանջվածն է և տարածվածը, իսկ նրա օգտագործումը նշանակալիորեն կպարզեցնի մեր ծառայությունների համար վճարման գործընթացը», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Beeline FTTB ինտերնետի բաժանորդները ծառայության համար վճարել կարող են նաև ընկերության պաշտոնական կայքում «Լիցքավորել հաշիվը» բաժնում։
Beeline բաժանորդները կարող են տեղեկություն ստանալ իրենց բաժանորդային համարի կամ ինտերնետի նույնականացման համարի (ID) մասին` ուղարկելով հաղորդագություն Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը