Մահացել է Ալեքսեյ Ժարկովը
Երկարատև հիվանդությունից հետո հունիսի 5-ին, 69 տարեկան հասակում մահացել է ռուս հայտնի դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսեյ Ժարկովը: Այդ մասին տեղեկացնում է «Коммерсантъ»-ը՝ վկայակոչելով ՌԴ Կինեմատոգրաֆիստների միությանը:
«Կյանքից հեռացել է զարմանալի տաղանդավոր դերասան, համեստ, բարի մարդ՝ Ալեքսեյ Ժարկովը: Նա իր կյանքի ընթացքում մարմնավորել է ավելի քան 130 դեր կինոյում, որոնցից յուրաքանչյուրը հիացնում է իր ներքին ուժով, հիանալի խաղով», -ասված է միության հաղորդագրության մեջ:
Տեսանյութում՝ Ալեքսեյ Ժարկովը ռուսական «Աստղաթափ» հաղորդման մեջ (ռուսերեն)։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը