Աֆղանստանում ամերիկացի լրագրող է զոհվել
Ամերիկացի ֆոտոլրագրող Դեյվիդ Գիլկին սպանվել է Աֆղանստանում,- գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի Ազգային ռադիոյին, որտեղ աշխատել է լրագրողը: Գիլկիի հետ միասին զոհվել է նաև թարգմանիչը՝ Զաբիխուլա Թամաննան:
Լրագրողը և թարգմանիչը կրակի տակ են հայտնվել Գիլմենդի մարզում:
Դեյվիդ Գիլկին լուսաբանելիս է եղել Աֆղանստանում և Իրաքում պատերազմական իրադրությունը: Նա աշխատել է Գազայի հատվածում՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի հակամարտության մասին նյութ պատրաստել: Բացի այդ նաև նկարահանել է Հայիթիում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները, Սոմալիի սովը և Լիբերիայում Էբոլայի համաճարակի տարածումը:
Իր կարիերայի ընթացքում Գիլկին բազմաթիվ պարգևների է արժանացել: Մասնավորապես 2010 թվականին նրան է շնորհվել Ջորջ Պոլկի մրցանակը, իսկ 2007-ին արժանացել է «Էմմի»-ի:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան