Բեյսջամփերները Տաթևում պարաշյուտային թռիչքներ են իրականացնում
Տաթևում նախօրեին մեկնարկել է BASE Fest միջոցառումը, որին մասնակցում է 8 երկրից 60-ից ավելի բեյսջամփերների: Էքստրեմալ սպորտի սիրահարներն առաջին անգամ աշխարհում Go2Armenia զբոսաշրջային ընկերության նախաձեռնությամբ հնարավորություն ունեն Տաթևում մասնակցելու BASE Fest միջոցառմանը, որը շարունակվելու է մինչև հունիսի 10-ը: Տարբեր երկրներում բեյսջամփերները պարաշյուտային թռիչքներ են իրականացնում շենքերից, իսկ BASE Fest-ն առանձնահատուկ է, քանի որ մարզիկներն առաջին անգամ կթռչեն ճոպանուղու խցիկներից:
Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից և այլ երկրներից Հայաստան ժամանած բեյջամփերները թռիչքներ են իրականացնում «ՏաԹևեր»–ի խցիկներից:
Լուսանկարները՝ Հայկ Մելքոնյան ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան