«Kicker». «Բորուսիան» կարող է վաճառել Մխիթարյանի տրանսֆերը
Միանգամայն հնարավոր է, որ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամռանը փոխի ակումբային գրանցումը: «Kicker»-ը հաղորդում է, որ «Բորուսիան» կարող է վաճառել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը, եթե վերջինս նոր պայմանագիր չստորագրի ակումբի հետ: Եվ դա տրամաբանական է, քանի որ գերմանական ակումբի հետ Մխիթարյանի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2017 թ.: Հաջորդ ամռանը Հենրիխը կարող է հեռանալ Դորտմունդից ազատ խաղացողի կարգավիճակով:
Ավելի վաղ «Բորուսիայի» ներկայացուցիչները հայտարարել են, որ ուզում են ցանկացած գնով պահել Մխիթարյանին:
Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»: Ինչպես տեղեկացնում է «The Sun»-ը, լոնդոնյան ակումբը պատրաստ է Հայաստանի ազգային հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 20 մլն ֆունտ ստեռլինգ: Գործարքը կարող է կայանալ ամառային տրանսֆերային պատուհանի շրջանում:
Հայաստանի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստին իրենց կազմում են ուզում տեսնել նաև «Չելսին» ու «Յուվենթուսը»:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան