Եվրոպայի շախմատի վետերանների առաջնությունում
Երեկ տեղի են ունեցել Եվրոպայի շախմատի վետերանների առաջնության առաջին տուրի հանդիպումները, որում գրանցվել են առաջին անսպասելի արդյունքները: 50 տարեկանից բարձր վետերանների մրցաշարի գործակից ֆավորիտ Ռաֆայել Վահանյանը չի կարողացել առավելության հասնել Ռուսաստանը ներկայացնող Միխայիլ Յաչմենյովի նկատմամբ, իսկ մրցաշարում մեր մյուս գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը պարտվել է Թուրքիան ներկայացնող Յասին Հուրին: Մրցաշարը հաղթանակով է սկսել Եվրոպայի գործող չեմպիոն Զուրաբ Ստուրուան, այս տարիքային խմբում հաղթանակ է տոնել նաև կանանց մրցաշարի ֆավորիտ Ստրուտինսկայա Գալինան: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
65 տարեկանից բարձր վետերանների մրցաշարում անակնկալներ չեն գրանցվել: Պարտիան առաջիններից մեկը հաղթանակով է ավարտել Նոնա Գափրինդաշվիլին: Հաղթանակներ են տոնել նաև գրոսմայստերներ Սվեշնիկովը, Վասյուկովը և Կուպրեյչիկը:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան