Էրդողանն առաջարկել է ստուգել Բունդեսթագի թուրք պատգամավորի արյունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է լաբորատոր հետազոտության ենթարկել Գերմանիայի Բունդեսթագի՝ թուրքական ծագումով պատգամավոր Ջեմ Օզդեմիրի արյունը՝ համոզվելու, արդյո՞ք նրա երակներում թուրքի արյուն է հոսում: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, հիշեցնելով, որ նա 1915 թ. Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանության ճանաչման բանաձևի հեղինակն է:
«Դուրս է գալիս, որ մի խելացի ինչ-որ բան է պատրաստել ու ներկայացրել Գերմանիայի խորհրդարան: Ծնվել և մեծացել է Գերմանիայում, դու ի՞նչ արխիվներում ես եղել, ի՞նչ գիտես այդ թեմայի վերաբերյալ: Եվ նա իբր թուրք է: Նրա արյունը պետք է լաբորատորիայում ստուգել, քանի որ եթե մարդու երակներում այս ժողովրդի արյունն է հոսում, նրան չի մեղադրի ցեղասպանություն իրականացնելու մեջ: Նրան վերևներից ղեկավարում են, բայց հանուն ինչի՞, ահա թե որն է կարևորը»,-ասել է Էրդողանը, ելույթ ունենալով Ստամբուլի համալսարաններից մեկի շրջանավարտների առաջ:
Նա ևս մեկ անգամ կրկնել է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկը, նշել, որ նրանց համար արխիվները բաց են:
«Եթե հարցի լուծման որոշում կա, մենք պատրաստ ենք: Սակայն եթե նպատակը այս թեման չարաշահելն է, որպեսզի մեզ վրա ճնշում գործադրեն, այդ թեման մեզ համար որպես դագանակ օգտագործեն, ապա, կներեք, մենք դա թույլ չենք տա»,-լրատվամիջոցի փոխանցմամբ, ասել է Թուրքիայի նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Բունդեսթագի ընդունած բանաձևը լուրջ հոգեբանական և բարոյական հարված էր թուրքական կողմին. Հ.Դեմոյան
- Բունդեսթագի թուրք պատգամավորներին սպառնում են սպանել
- Գերմանաբնակ Արթուր Աբրահամը՝ Բունդեսթագի բանաձևի մասին
- Արա Պապյան. Բունդեսթագի բանաձևը նոր հնարավորություններ է բացում
- Քաղաքագետ. Նման բացթողում ուղղակի Բունդեսթագն իրավունք չուներ թույլ տալու
- Գերմանացիների 74%-ը ողջունում է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. Spiegel
- Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն իսկապես պատմական քայլ էր. Սերժ Սարգսյան
- Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը
- Բունդեսթագի փոխնախագահ. Ընդունված բանաձևում իրերը կոչվել են իրենց անուններով
- Հայաստանը ողջունում է Բունդեսթագի կողմից հայերի ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը. ՀՀ ԱԳ նախարար
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան